Tert.am-ը զրուցել էր ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե՞ ինչպես են խմբակցությունները քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման ժամանակ: Մեծ մասն ասել էր՝ դեռ դիրքորոշում չունենք, քանի որ փաստաթուղթը չենք տեսել, չենք կարդացել: Հիշեցնեմ, որ մեկ տարուց ավել է, ինչ նույն պատասախանն ենք լսում, երբ հարցնում էինք հիմնական կուսակցություններին, թե ինչպե՞ս են վերաբերում դրան. «Հենց թղթերը ստանանք, կարդանք, մեզ հուզող հարցերի պատասխանը ստանանք, այն ժամանակ էլ կասենք»,-պատասխանում էին նրանք: Այսպիսի անադեկվատ ու անպատասխանատու իրավիճակ Հայաստանը երբեք չի ունեցել: Այսպիսի խայտառակ խորհրդարան չի եղել: Այսօրվա միջադեպերի, հայհոյախոսության ու խուլիգանության մասին էլ չասեմ: Այս բարի երեկոն հիշեք. ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացնելու ժամանակ չընդդիմությունը նորից «բոյկոտելու» է քվեարկությունը, որպեսզի իրական դիրքորոշումները չերևան, ինչպես դա արեցին գազային պայմանագրերի, կառավարության ծրագրի ու այլ քվեարկությունների ժամանակ (կարծում եմ, չպետք է թույլ տանք, եթե կողմ են, թող կողմ քվեարկեն): Նույնիսկ ծիծաղելի է դառնում, որ ՀՀԿ-ի ներսում ԵՏՄ-ին դեմ պատգամավորներ են հայտնվել (Բաբուխանյան-Ֆարմանյան տարաձայնության մասին լուրը), մինչդեռ ընդդիմությունն այս վիճակում է....

Հ.Գ.Հանրահավաքներ անելու փոխարեն արժե գոնե այդ պայմանագիրը կարդալ, չնայած կասկածում եմ, որ չեն կարդացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել