Tert.am-ը գրում է․

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը հանելու օրենսդրական առաջարկով հանդես եկած համահեղինակներից (Ռուբիկ Հակոբյանի հետ) պատգամավոր Թևան Պողոսյանը Tert.am –ի հետ զրույցում նախագծի մշակման գաղափարը այսպես մեկնաբանեց. «Ուսումնական հաստատություններն օգտագործվում են բանակից խուսափելու համար. սա ընդհանուր խնդիր է, և նաև Ղարաբաղի փորձն ու այլ երկրների փորձն ուսումնասիրելով, գիտակցելով մեր անվտանգության բոլոր խնդիրները, եկանք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի 18 տարին լրացած ցանկացած երիտասարդ գնա բանակ, դրանից հետո կարող է հանգիստ շարունակել:

-Պարո´ն Պողոսյան, հեղինակները նախաձեռնությունը մեկնաբանում են այսպես. բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետև՝ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն. մեզ մոտ առկա է միտում, ըստ որի՝ ՀՀ արական սեռի բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, շատ հաճախ՝ նույնիսկ չկարևորելով մասնագիտական կողմնորոշումը: Ի՞նչ փորձի հիման վրա եք մշակել նախագիծը:

 -Գաղափարը գալիս է նրանից, որ ուսումնական հաստատություններն օգտագործվում են բանակից խուսափելու համար, սա ընդհանուր խնդիր է, և նաև Ղարաբաղի փորձն ու այլ երկրների փորձն ուսումնասիրելով, գիտակցելով մեր անվտանգության բոլոր խնդիրները, եկանք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի 18 տարին լրացած ցանկացած երիտասարդ գնա բանակ, դրանից հետո կարող է հանգիստ շարունակել …

-Բայց չէ՞ որ կարող են կորցնել ինչ-որ հմտություններ, գիտելիքներ, օրինակ՝ ձայն են մշակել…

-Բնականաբար, նման դեպքերը պետք է յաշվի աջնել, օրինակ՝ լավ երգողը, լավ մարզիկը, փայլուն մաթեմատիկոսը և այլն պետք յուրահատուկ դեպք համարվի, և որոշակի տարկետում կարող է տրվել՝ Կառավարության որոշման:

-Բայց իրենք ասում են, որ տարեկան մինչև 20 նման դեպքի մասին է խոսքը:

-Բայց 2000-ից 3000 հազար անձ էլ կարողանում է օգտվել՝ կոնկրետ չլինելով անփոխարինելի մաթեմատիկոս կամ փայլուն երգիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել