1. Թույն ֆեյսբուքցին անպայման պետք է ունենա 3000-4000 կամ ավելի ընկեր, որոնց մեծ մասին, բնականաբար, չի ճանաչում, բայց որոնց մեջ պարտադիր պետք է լինեն գլամուր դեմքեր, հայտնի մարդիկ, որոնց հետ ընկերությունը «կհավաստի» նրանց հետ արված սելֆիները։

2. Նրա  բոլոր ստատուսների տակ կայքերը պետք է  գրեն «շնորհակալություն գրառման համար»։ :Ճ

3. Բացի գլամուր դեմքերից՝ ձեր ընկերների մեջ պարտադիր պետք  է  ունենաք պատգամավորներ ու նախարարներ և մի 2 ստատուսում էլ համարձակվեք նրանց թագ անել, որ մտածեն նախարարների հետ եք շփվում, օ՜, ինչ դեմք եք դուք։

4. Պարտադիր պայման է  ծաղրել օդնոկլասնիկից գաղթած օգտատերերին ու նրանց    «ev na lur heracav» ոճի մեջ ստատուս հղեք։

5. Թույն ֆեյսբուքցին պիտի մասնակցի ամեն տեսակ ֆլեշմոբերի ու վիրտուալ ակցիաների և չեք-ին լինի բոլոր հնարավոր ու անհնար վայրերում։ 

6. Նրա ֆեյսբուքյան էջը պետք է կապված լինի  ինստագռամի էջին, և ընկերնեը պարտադիր պետք է տեսնեն, թե նա ինչ նկարներ է տեղադրում ինստագռամում։

7.   Ֆեյսբուքցի թույն աղջկա նկարները 90%  «վեչերնի շորիկ են»՝ մի ոտքը վերև բարձրացրած, կամ էլ ինչ-որ ռեստորանի զուգարանի հայելիների մոտ՝ duck face արած, իսկ մնացած 10%-ը ուտելիքի, տարբեր կոկտեյլների նկարներ։

8. Ֆեյսբուքցի թույն տղայի նկարները 90%-ը իր «տրոյկա» BMW-ի կամ էլ Opel-ի մեջ արած նկարներ են՝ ղեկը գրած, իսկ մնացած 10%-ն էլ ռեյբան ակնոցը դրած ու սիգարետի ծխի մեջից խորաթափանց ու «սեքսուալ» հայացքով կանգնած երեկոյան մթի մեջ, դե լույսն էլ, բնականաբար, ապահովում են մեքենայի լույսերը։

9. Թույն ֆեյսբուքցին պարտադիր աչք է ընկնում «թույն» մտքերի առատությամբ: Նա իր «հիմնավոր ու փաստարկված» կարծիքը ունի ամեն ինչի մասին՝ սկսած Եվա Ռիվասի ոտքից, վերջացրած Գալուստ Սահակյանի մտքերի վերլուծությունից, բայց թույն ֆեյսբուքցու մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ ինքը իր մտքի հանճարեղ գոհարներով ուղղակի բռնաբարում է իր ընկերների ուղեղը:

10. Եվ վերջապես, քանի որ մենք բոլորս կախված ենք մի լայքից, թույն ֆեյսբուքցու անգամ ամենահիմար միտքը պետք է հազարներով լայքեր ու քոմենթներ հավաքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել