Սարսափելի դեպք Բամբակաշատում. որդին ու դուստրը դաժանաբար սպանել են մորըArmnewsTV.am-ը գրում է.

Կրուպսկայա Փիլազադյանի մահը ցնցել է Բամբակաշատը: Հոկտեմբերի 19-ին առավոտյան գյուղը խոսում էր այն մասին, որ 85-ամյա կնոջը ծեծելով սպանել են սեփական զավակները: 85-ամյա Կրուպսկայա Փիլազադյանը 8 երեխա ուներ, Բամբակաշատում բնակվում էր դստեր` 50-ամյա Լուսիկի և որդու` 48-ամյա Արթուրի հետ: Հարևանները պատմում են, որ հատկապես վերջերս, հաճախ են ստիպված եղել միջամտել ընտանեկան վեճերին: Հարևանները շատ հաճախ ոչ միայն վեճերի, այլ նաև ծեծերի ականատեսն են դարձել: Վերջին դեպքից մեկ շաբաթ էլ չէր անցել:

Հարևանները Արթուրի և Լուսիկի պահվածքում տարօրինակություններ նկատել են մանկուց: Արթուր Փիլազադյանը նաև բուժում է ստացել հոգեբուժարանում: Ոստիկանության Արմավիրի բաժնից Արմնյուզին տեղեկացրին, որ ըստ դատաբժշկական փորձաքննության` Կրուպսկայա Փիլազադյանը մահացել է դիտավորությամբ հասցված բազմաթիվ մարմնական վնասվածքների պատճառով: Արթուր և Լուսիկ Փիլազադյանները ձերբակալված են: 

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել