Tert.am-ը գրում է․

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր անդրադարձավ Կրթության քաղաքականությանը:

«Գարնանը Կառավարությունը հաստատել է պետական բուհերի թվերը՝15 146 պետական բուհեր, 9 080 հեռակա և մասնավոր պետպատվեր, ընդհանուր համակարգում ընդունվողների տեղը՝ 3695, սա Կառավարության ծրագիրն էր»,- ասաց նա և շարունակեց.«15 000 տեղի համար 13 000 դիմում է եղել, 9000 հեռակայի համար ընդունվել է մոտավորապես 4500, մասնավոր բուհերի 3700 տեղից ընդունվել է 43 հոգի: Այս պետական բիզնես-ծրագրի 10 000 թիվը չի լրացվել, ժողովրդի մեջ այդ բառը կոչվում է «недобор»,-ասաց Մանուկյանը՝ հարցնելով Կառավարությանը, թե ինչպե՞ս է կազմվել այս բիզնես ծրագիրը, ինչպե՞ս բացատրել բուհերում վարվող քաղաքականությունը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ կոչ արեց ՀԱԿ պատգամավորին նախարարությունից ճշտել այդ տվյալները և ոչ թե «սիրողական բնույթի հետախուզություն» անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել