Այս տարվա սեպտեմբերին «Կարաս» ընկերությունը «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» հետ 1,5 տարով կնքել է պայմանագիր, որն ուղղված է «Կարաս» ազգային սննդի ցանցի զարգացման ծրագրի համատեղ իրականացմանը:

Կարևոր է նշել, որ ծրագիրը ղեկավարվում և վերահսկվում է EBRD-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի կողմից: Ծրագրի շրջանակներում EBRD-ին «Կարասին» տրամադրել է պրոֆեսիոնալ խորհրդատու՝ Սթիվ Վինհեմին, ով երկար տարիներ աշխատել է տարբեր եվրոպական երկրներում և ունի հարուստ աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում: Սթիվ Վինհեմն աշխատել է աշխարհի ամենահայտնի արագ սննդի ռեստորանային ցանցում՝ «Burger King-ում», ինչպես նաև եվրոպայի ամենախոշոր սուպերմարկետների ցանցերում:

«Կարաս» ցանցի համասեփականատեր Տիգրան Յուզբաշյան. «EBRD-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի հիմքում ընկած է HACCP (Hazard Analysis and Critical Control Point) որակի չափանիշների ներդրումը: HACCP համակարգը ապահովում է վերահսկողություն սննդամթերքի արտադրության, ինչպես նաև պահպանման և իրացման բոլոր փուլերում, որտեղ կարող են վտանգավոր պայմաններ ծագել: Այս ծրագիրը հիմնականում կիրառվում է սնունդ արտադրողների և հասարակական սննդի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վերահսկման կրիտիկական կետերին, որոնցում սննդամթերքի օգտագործման հետ կապված բոլոր տեսակի ռիսկերը հնարավոր է կանխել, վերացնել կամ հասցնել ընդունելի մակարդակի վերահսկման նպատակային միջոցառումների կիրառման դեպքում:

HACCP համակարգի ներդրման համար «Կարասը» պլանավորում է ոչ միայն բարելավել իր սեփական արտադրությունը, այլ նաև կիրառել այս համակարգը և համապատասխան պահանջները հումքի և սննդամթերքի մատակարարների նկատմամբ:

«Կարաս» ցանցի համասեփականատեր Աշոտ Հարությունյան. «EBRD-ի հետ մեր պայմանագրի կնքման արդյունքը կլինի Կարաս ցանցի բոլոր բիզնես գործընթացների ադապտացումը միջազգային ստանդարտներին, որից հետո ընկերությունը դուրս կգա միջազգային շուկա նոր ռեստորաններ բացելու նպատակով»:

Նկարում (ձախից աջ). Սթիվ Վինխեմ՝ EBRD-ի խորհրդատու, Տիգրան Յուզբաշյան՝ Կարաս ցանցի համասեփականատեր, Ջոն Էսկեբեկ՝ Հայաստանում ձեռնարկությունների զարգացման ծրագրի EBRD-ի համակարգող, Աշոտ Հարությույնյան՝ Կարաս ցանցի համասեփականատեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել