Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքին, թե հանրապետականներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կողմից առաջ քաշված նախագծերը չքննարկվեն, ասաց, թե՝ իրենց ներկայացրած այդ նախագծերն ընդամենը միտինգավորների համար են:

«Ես այդտեղ որևէ լուրջ բան չեմ տեսել, իսկ Հանրապետականն էլ իր գործով է զբաղված. այնպես չէ, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծում»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերն ԱԺ են ներկայացրել «ՀՀ-ում կառավարական ճգնաժամը հաղթահարելու ուղիների» մասին որոշման նախագիծը, որը չի քննարկվել:

«Մեզ համար ավելի կարևոր է սահմանամերձ տարածաշրջանների հարկային արտոնությունների, և ընդհանրապես, հարկային դաշտում փոքր ու միջին բիզնեսի արտոնությունների հարցով զբաղվենք, դա քննարկենք, քան ինչ-որ տարբեր նախագծեր քննարկենք, որոնք անիմաստ են ու որևէ խնդիր չեն լուծում»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել