Ի թիվս այլ բաների՝ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմից մենք շատ օգտակար դասեր կարող ենք քաղել, այդ թվում այնպիսիք, որոնք շատ պրակտիկ նշանակություն ունեն մեզ համար։ Եթե մի պահ մի կողմ դնենք քաղաքական ու գաղափարական դասերը, ապա տակը մնում են ոչ պակաս կարևոր՝ ռազմական դասեր։

Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ մեր լրատվական դաշտում իսկական փոթորիկ էր՝ կապված Ադրբեջանի կողմից Սմերչեր ձեռք բերելու փաստի հետ։ Рен-ТВ-ի կողմից թողարկված մառազմատիկ չափազանցությունը, թե դա ոչ միջուկային ամենահզոր զենքն է, վերցրեցին միանգամից, ու լրագիրա-հայրիկյանական մտակերտվածքի տերերը սկսեցին իսկական հիստերիա տարածել։ Տպավորություն էր ստեղծվում, որ Ադրբեջանը մենակ սմերչերով մի հատ իսկական ապոկալիպսիս ա բերելու գլխներիս, եթե պատերազմ սկսվի...

Ուկրաինայում արդեն մի 6 ամիս ա՝ կիրառվում ա գրեթե ամեն ինչ, ընդհուպ մինչև Սմերչ ու Տոչկա-Ու, և արդեն կարելի է որոշակի գնահատական տալ, թե՛ դրանց «ատոմային բոմբից հետո ամենաուժեղը» լինելու, թե՛ արդյունավետության մասին։ 
Օրինակ՝ Human Rights Watch-ի հրապարակած զեկույցում մասնավորապես նշվում է, որ խաղաղ բնակավայրերի վրա Ուկրաինական ԶՈւ-ն բազմիցս օգտագործել է Ուրագաններ, Սմերչեր ու Տոչկա Ու-ներ, իսկ որոշ դեպքերում դրանց հրթիռները լիցքավորված են եղել կասսետային մարտագլխիկներով։ Այսինքն, արձանագրում ենք, որ էդ զենքերը օգտագործվել են ու օգտագործվել են ոչ մի անգամ, ոչ էլ 5 անգամ։ Հիմա նայենք արդյունքները։

- Բոլոր տեսակի զենքերի կիրառության արդյունքում, ամենատարբեր աղբյուրներ նշում են, որ զոհվել են տարբեր քանակությամբ մարդիկ։ Պաշտոնական հնչեցվող ամենաբարձր ցուցանիշը մոտ 6000 է կազմում։ Նկատեք, որ սա ներառում է հրազենից, ականանետերից, փողային հրետանուց, գրադներից սպանված մարդկանց, այլ ոչ միայն տակտիկական հրթիռների ու Սմերչերի կիրառության արդյունքում զոհվածներին։

- Հիմնական կրակը վառվել ու վառվել է առավելապես Դոնեցկի ու Լուգանսկի վրա, որոնք իհարկե տուժել են, բայց չի կարելի ասել, որ այնտեղ ատոմային ռումբ գցելուց 5 պակաս վիճակ է։

- Ու ամենակարևոր եզրահանգումը. համենայն դեպս այս պահի դրությամբ, երբ ավարտվել է քաղաքացիական պատերազմի երկրորդ փուլը՝ հաղթանակած դիրքերում հենց այն կողմն է, որի նկատմամբ կիրառվել են այդ զինատեսակները, բայց դա չխանգարեց, որպեսզի ապստամբները իրենց վերջին հարձակվողական գործողության ժամանակ ուկրաինական բանակի ու ազգային գվարդիայի զորքերի բմբուլները քամուն տան։

Հետևություն. не так страшен черт, как его малюют.

Հ.Գ. Մի քիչ մտահոգիչ ա թվում Տոչկա-Ու-ների արդյունավետության հարցը, հաշվի առնելով, որ մենք էլ լուրջ շեշտ ենք դնում այդ հրթիռների վրա։ Հիմա ուկրաինացիք դրանք ճիշտ չե՞ն օգտագործում, կամ ճիշտ օգտագործման հետևանքնե՞րն են գաղտնի պահվում, թե՞, այնուամենայնիվ, դրանց հզորությունն ու արդյունավետությունն էլ շատ լրջորեն գերագնահատված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել