Tert.am-ը գրում է․

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցի՝ Քարվաճառումձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանն առնչվող հարցին:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, միջազգային կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է, որ ԿԽՄԿ-ն տեղեկացված է առաջիկա դատական նիստի մասին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է այդ անձանց և հնարավորություն է ստեղծում, որ  նրանք կապ հաստատեն իրենց ընտանիքների հետ:Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ ձերբակալվածներին պետք է մարդկային մոտեցում ցուցաբերվի և պետք է ապահովվեն նրանց պահման որոշակի պայմաններ: Միջազգային մարդասիրական իրավունքը չի բացառում դատական գործընթացը, սակայն իրավական երաշխիքները պետք է ապահովվեն դատական գործընթացում»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել