Դե ինչպես արդեն գիտեք, ես ԱՄՆ-ում եմ, շատ բան անսովոր ա, դեռ ընտելանում եմ։ Առաջնային գործս տուն վարձելն ա։ Գլենդելում տուն եմ ման գալիս, ի դեպ առանց «սոշիալ սեքյուրիտի նամբրի» և «քրեդիտ սքորի» քեզ թեև բարև կտան, բայց վարձով տուն` բացառվում ա։ Կողից-կուշտից ասեցին, որ հայկական թերթեր գնեմ, ընտեղի հայտարարությունները նայեմ։ Գնեցի Մոլորակ թերթը, մեկ էլ տեսնեմ ինչ` որդան կարմրի մասին հոդված կա։ Դե լավ ա, որ հոդված կա, նույնիսկ շատ ուրախացա, բայց հոդվածի մեջ տեսնեմ ինչ` իմ որդան կարմրի լուսանկարներից են գողացել էդ խմբագիրները :ՃՃ Ընդհանուր առմամբ հաճելի էր, բայց ասա դժվար էր մի կես բերան նշեիք, որ ոմն Վահե Մարտիրոսյանի նկարներն են...
DSC_0058 3


Չնայած ինչու՞ ես զարմանում Վահեմարտ ջան` Նավասարդտուրը կգողանա, Էկոնյուզը կգողանա, ինչ-որ ջահել Երիտասարդներ կգողանան, «Մոլորակը» չի գողանա՞՞՞՞՞

Ախր այ ձեր հոգուն ղուրբան գողցող տղերք ջան (ես գողցող տղերքին շատ եմ հարգում), էդ նկարները հո հեշտ չեն ստացվել, առավոտ-գիշերխանա գնացել հասել եմ եսիմ ուր, գործից կտրվել եմ, ուշացել եմ, էդքան բենզին եմ վառել, գիշերներով նստել ֆոտոշոփով մշակել եմ, գոնե հեղինակությունը նշեք էլի։

ՀԳ` իմ նկարները որդան կարմրի տարբեր փուլերով, մակրոյով և այլն այստեղ են։
ՀՀԳ` Էլ չեմ ասում ստեղ որդան կարմրի բեղմնավորման ունիկալ կադրեր կան։
ՀՀՀԳ` Կալիֆորնիայում լավ տաք, արևոտ եղանակ է, տան հարցը պետք ա մի քանի օրից լուծվի, մնացածը տեղյակ կպահեմ լրացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել