Ինչ բացատրություն էլ, որ ներկայացնեն «ԳԱԼԱ»­ի և Գյումրիում գործող մյուս լրատվականների ղեկավարները, միևնույնն է՝ անթույլատրելի է բոյկոտել հանրապետության նախագահի գործունեության լուսաբանումը: Կարծում եմ՝ շատ տրամաբանական կլինի, եթե այս լրատվականների նման պահվածքից հետո ողջ պետական ապարատն էլ բոյկոտի նրանց. պետական պաշտոնյաները կարող են չպատասխանել նրանց հարցերին, հավատարմագրեր չտրամադրեն այդ լրատվականների ներկայացուցիչներին և առհասարակ լրատվական գործիքների նման պահվածքը ստվեր է գցում ողջ լրատվական դաշտի վրա, եթե նույնիսկ ոմանք ցանկանում են նման քայլերով գրանտներ շահել կամ առավել արմատական ընդդիմադիր երևալ, դա չի կարելի անել հանրապետության նախագահին չլուսաբանելու հաշվին:
Հ.Գ. Իշխանական մի համակարգին լավ աչքով նայող, այդ համակարգի «խնդրանքով» մեկ այլ իշխանական համակարգին «խփող» լրատվականը միևնույնն է՝ ընդդիմադիր չի ընկալվելու, ինչպիսի ծայրահեղ քայլերի էլ գնա:
Հ.Գ.1 Լրատվամիջոցները, որպես կանոն, չեն լուսաբանում ընդդիմության առաջնորդներին, իսկ Հայաստանում խոսքի ազատության մակարդակն այնքան բարձր է, որ լրատվամիջոցները չեն լուսաբանում իշխանություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել