Մաքսային միության, ԵՏՄ-ի հետ անդամակցության, Արևմուտքի պատժամիջոցների հետ կապված՝ ռուսական շուկայում «ծվարելու» կապակցությամբ ի վերջո հարկավոր է լրջորեն մտածել համապատասխան ուղիներ, կոմունիկացիաներ ստեղծելու մասին: 
Վերին Լարսը, որը Ռուսաստանի հետ կապող միակ ուղին է, տարին տասներկու ամիս փակ է…Մշտապես, պարբերաբար ընդհատվում են բեռնափոխադրումները, գործարարները կրում են ահավոր վնասներ, կապված հազար ու մի պատճառների, խնդիրների հետ՝ տարերային աղետների՝ բնակլիմայականից մինչև քաղաքական…
Սա լուրջ խոչընդոտ է, և, հանդիսանալով միակ ցամաքային ճանապարհը Ռուսաստանի հետ ընդհանրապես, լրջագույն կասկածի տակ է դնում համագործակցության հնարավորությունը ԵՏՄ-ի կազմում առհասարակ:
Նոր ցամաքային ճանապարհ է պետք, Աբխազական երկաթուղու վերագործարկում: Այս ամենը լուրջ օրախնդիր է ու շատ կարևոր նշանակություն է ստանում ներկա ստեղծված իրավիճակում և արագ լուծում է պահանջում: Նույնիսկ մեկ օրն էլ մեծ նշանակություն ունի, անհապաղ բանակցություններ ու կոնկրետ աշխատանքներ է պետք իրականացնել այդ ուղղությամբ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել