2014-ի առաջին 9 ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3 տոկոսով։ Սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ աճը կազմել է 11,3 տոկոս, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ` 5,1 տոկոս: 
Այս տարվա 9 ամիսների աճի ցուցանիշը առանձնահատուկ է. այն տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 
Տարեվերջից երեք ամիս առաջ արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 1,7 տոկոսով, գյուղատնտեսությանը` 6,9 տոկոսով, ծառայություններինը` 6,8 տոկոսով, առևտրինը` 5,2 տոկոսով: 
Գյուղատնտեսությունը ավելացնում է իր համախառն արտադրանքի ծավալները՝ հակառակ գարնանային ցրտահարության վնասների: 
Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս ճյուղի խնդիրների լուծմանը՝ նկատի ունենալով նրա կարևորությունը ոլորտում ներգրավված հարյուր հազարավոր մարդկանց համար: 
Արդյունաբերության ծավալները սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ աճել են 15 տոկոսով, ինչի արդյունքում 9 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են գրեթե 919 մլրդ դրամ: Արտադրանքի ծավալներով արդյունաբերությունը երկրորդն է առևտրից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել