Եթե նոր հեծանվի նախագիծ չունեք՝ լռեք...

Ըհը, եկանք հասանք նրան, որ Զուգարան գնալն էլ պետք է հսկվի ու այս ոլոլորտի (ինչպես կասեր «լուսահոգի» Տիգրանը Սարգսյանը) վերահսկողությունը սկսվում է ԱԺ-ից, դե հետո առանձին գումարներ կհատկացվեն տարբեր գերատեսչությունների համար, ու այս բարեփոխումներից հետո Հայաստանում բոլոր խնդիրները կլուծվեն: Փաստորեն մեր բոլոր խնդիրների պատճառն այն էր, որ մենք չէինք վերահսկում, թե ով որքան է ուտում, հիմա ինդիվիդուալ ցուցակ կկազմվի, և մենք կապրենք երջանիկ:

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն համացանցում արշավ է սկսել ՀՅԴ-ի նկատմամբ: ՀՅԴ-ն էլ հին կուսակցություն է ու համացանց-մամացանց չգիտի, դրանից էլ օգտվում է ԲՀԿ-ն (ԲՀԿ ասում եմ՝ եռյակ հասկացեք) և իր 7-8 տարվա պատմությամբ հաղթանակներ է, որ տանում է Դաշնակցության նկատմամբ: Կոպիտ ասած՝ ԲՀԿ-ն իրեն ֆբ-ում զգում է այնպես, ինչպես ԲՀԿ-ականը Աբովյանում: ՀՅԴ-ն էլ պետք է ակտիվանա, թե չէ մեծ հաշվով պարտություններ է գրանցում ու չի հասցնում նրանց հետևից:

Եռյակից ու առհասարակ տարբեր մարդկանցից լսում եմ, որ նրանք պատրաստվում են Բուրժուադեմոկրատական հեղափոխության, բայց միաժամանակ պնդում են, որ պետք է առաջ գնանք: Այ ես ձեր ցավը տանեմ, Բուրժադեմոկրատական հեղափոխությունները 18-ի վերջ 19-րդ դարի սկիզբ էին, ասել է թե 200-300 տարի առաջվա բաներ եք խոսում ու էտ ուղեղով էլ առա՞ջ եք շարժվում: Աշխարհում բոլոր հեծանիվները արդեն հորինել են, եթե նոր հեծանվի նախագիծ չունեք՝ ավելի լավ է լռեք:

ԷԲՈԼԱ- հինգ տառ, որը ցնցել է ամբողջ աշխարհը: ISIS- չորս տառ, որը ցնցել է ամբողջ աշխարհը: Հիմա հերթով՝ ԻՍԻՍ-ը իր գործողությունները սկսել է մի քանի տարի առաջ, իսկ վերջերս ակտիվացել է ու հենց իրանց ակտիվացման շրջանում չգիտես որտեղից էկավ մեր 5 տառանի Էբոլան, և մենք ԻՍԻՍ-ին մի տեսակ մոռացանք կամ էլ սկսեցինք քիչ հիշել, ու նրանք հանգիստ Եզդիներին սպանեցին, հիմա էլ անցել են քրդերին: Հետաքրքիրն այն է, երբ հիվանդանում է իսպանացի բուժքույրը Էբոլա վիրուսով, մեկ շաբաթում վերականգնվում է, բայց մի քանի ամիս է՝ չեն կարողանում սրա դեմն առնեն: Այդ ինչպես է լինում՝ աֆրիկացին մահանում է, իսպանացին՝ ոչ: ԻՍԻՍ-ի կանաչ լույսն էլ Էբոլան էր: Հա, չմոռանամ նշել. աֆրիկացիների իմունիտետը հիվանդությունների նկատմամբ ավելի բարձր է, իսպանացիներինը՝ ավելի ցածր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել