Գարնան և ամռան ամիսներին սննդակարգում պարտադիր պետք է բողկ ավելացնել: Այս մասին հայտնում են դիետոլոգները: Քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար:
Բողկն ակտիվացնում է իմունային համակարգը, օգնում մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ, իսկ նրա մեջ պարունակվող ֆիտոքիմիական միացությունները հակաքաղցկեղային հատկություններ ունեն: 
Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր: Կալիումի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը:
Կարմիր բողկն առավել սննդարար է վաղ ամռանը և ունի բավականին ցածր կալորիականություն: 1 բաժակ բողկը պարունակում է 20-ից պակաս կալորիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել