Քանի գնում՝ շատանում են առեղծվածները ֆրանսիական Total նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, 63-ամյա Քրիստոֆ դե Մարժերի ողբերգական մահվան հանգամանքների պարզման գործընթացում:
Դե Մարժերի փոքրիկ ինքնաթիռն երեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի "Внуково" օդնավակայանում բախվել էր ձնահավաք մեքենայի հետ՝ հենց թռիչքի պահին. ֆրանսիացի գործարարն ու անձնակազմի երեք անդամները տեղում մահացել էին:
Նախաքննությունը հայտարարում է, որ ձնահավաք մեքենայի վարորդ Վլադիմիր Մարտինենկոն հարբած է եղել, վերջինս կտրականապես հերքում է այդ պնդումը՝ չընդունելով իր մեղքը:
Ըստ ամենայնի, գործ ունեք ռուսական թափթփվածության հերթական դրսևորման հետ, ինչն այս անգամ մեծ միջազգային աղմուկ է բարձրացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել