Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Երեկ կայացած մենամարտերում 4 հայ բռնցքամարտիկներից 2-ը հաղթանակ տոնեցին: 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը առավելության հասավ սերբ Ֆլորան Սաբոյի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Գնել Մուրադյանը հաղթեց լեհ Միլոշ Վոդեսկուն: Ցավոք, երեկ մենամարտած մեր մյուս բռնցքամարտիկները՝ 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը պարտություն կրեցին և դուրս մնացին հետագա պայքարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել