Գիտնականները բացահայտել են դարչինի բացառիկ հատկությունները: Այն մասնավորապես դրական ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի և դրա շեղումները կարգավորելու առումով: Ռաշ համալսարանի գիտնականները բացահայտել են, որ այն հատկապես օգտակար է Պարկինսոնի հիվանդության դեմ: Այն ոչ միայն կարող է կանխարգելել Պարկինսոնի հիվանդությունը կամ գոնե դանդաղեցնել, այլ նաեւ պատասխանատու է ուղեղի բիոմեխանիկական, բջջային եւ անատոմիական փոփոխությունների համար:
Հետազոտությունը պարզել է, որ դարչինի միջոցով առաջացած միացությունները ուղեղում արգելակում են Parkin եւ DJ-1 պաշտպանիչ սպիտակուցների տրոհումը: Գիտնականների խոսքով՝ այն կարող է լուրջ շրջադարձ դառնալ Պարկինսոնի հիվանդության դանդաղեցման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել