Լոլիկում պարունակվող լիկոպինը կանանց մոտ խոչընդոտում է երիկամների քաղցկեղի զարգացումը: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի հաճախ օգտագործել այս բանջարեղենը՝ բացի քաղցկեղից նաև մի շարք այլ հիվանդություններ կանխարգելելու համար: Լոլիկը նաև հակաօքսիդանտներ և հակաբորբոքային միացություններ է պարունակում, որոնք վնասված և ազատ ռադիկալների հետ պայքարի շնորհիվ պաշտպանում են օնկոլոգիական, սրտանոթային հիվանդություններից: 
Լոլիկի կալորիականությունը ցածր է (100 գրամում՝ 18 կալորիա), պարունակում է մեծ քանակով մանրաթելեր, որը նպաստում է մարսողությանն և օգնում պայքարել քաղցի դեմ: Լոլիկը հարուստ է նաև վիտամին A-ով, որն օգտակար է տեսողության պահպանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել