Երեկ Գալուստ Սահակյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է մտածում ԱԺ նախագահը Գագիկ Ծառուկյանի` հնարավոր նախագահ առաջադրվելու վերաբերյալ, պատասխանեց, թե բոլոր հանրապետականները և ինքն անձամբ ուզում են, որ Ծառուկյանը դառնա նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ, և իր ոճին հարիր ձևով ափսոսանք հայտնեց, որ բոլորը քաղաքական ճանապարհով են գնում և ոչ թե գիտության։

Այն, որ լրագրողն էլ պետք է հասկանար, թե ում ինչ է հարց է տալիս և ինչ պատասխան պետք է ակնկալեր, ակնհայտ է, բայց այստեղ կա ևս երկու դիտարկում․
Նախ՝ ի տարբերություն շատ ու շատ հայտնի, այդ թվում հանրապետական պաշտոնյաների, որոնք մտել են քաղաքականություն, որ ինչ-որ բան «հետ գցեն», Գագիկ Ծառուկյանը մտել է քաղաքականություն և բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դեռ մի բան էլ կորցնել հանուն երկրի բարօրության, հանուն մեր ժողովրդի։ Եւ այսքանից հետո պետք է որ բոլորին պարզ լիներ, որ Գ․Ծառուկյանը պաշտոնի համար չի պայքարում։
Ինչ վերաբերում է գիտության ճանապարհին, ապա ինչու՞ հենց ինքը՝ Գալուտ Սահակյանը, լինելով մասնագիտությամբ մանկավարժ, չշարունակեց գիտության ճանապարհով և չշենացրեց մեր հայրենի գիտությունը։ Պատասխանը, թերևս, շատերին է հայտնի, բայց չէր խանգարի ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելով՝ չես կարող «ընտանիք պահել» և Գ․ Սահակյանը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, շատ լավ գիտի դրա մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել