Ժամանակին քաղաքական բառապաշարում թևավոր խոսք դարձավ «դատարկ դհոլ» արտահայտությունը, որը բնականաբար ասոցացվում է Արտաշես Գեղամյանի անվան հետ: Նա միշտ եղել և մնում է Սերժ Սարգսյանի «դատարկ դհոլը»: Արտաշես Մամիկոնովիչը դհոլային հետնորդներ էլ ունի, ասենք Հայկ Բաբուխանյանը: Հակաէսթետիկ թվարկում չարժե անել, բոլորն էլ գիտեն նմանների անունները: 
Ամենազվարճալին այն է, որ Սերժ Սարգսյանի դհոլները հայտնի էին, ԲՀԿ-ինը՝ մշուշոտ: Այսօր հանգիստ կարող ենք արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ազնվորեն վաստակել է Գագիկ Ծառուկյանի դատարկ դհոլը լինելու տիտղոսը: Իսկ ոմանք այնպիսի զուլում բան են ասում, որ մարդու ծիծաղ է գալիս: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին համեմատում են «Գլադիատոր» ֆիլմի հերոս հռոմեացի զորավար Մաքսիմուսի հետ, որին Կայսր Մարկոս Արելիոսը ուզում էր իր հետնորդը դարձնել, որպեսզի նա Հռոմ գնար եւ իշխանությունը հանձներ ժողովրդին...
Թե ում «ականջներն» են երևում այս պատմության մեջ, պարզից էլ պարզ է:
Ասեք շնորհավոր ... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել