Սիրիական Այն ալ-Արաբի կամ Քոբանիի համար մարտերում կռվող քրդական ջոկատներին օգնության մեկնել ցանկացող և Թուրքիայի քաղաքներում ցույցեր անող «Քրդստանի բանվորական կուսակցության» կողմնակից քրդերն, այս «տրամաբանության» համաձայն, շատ «վատն» են, և նրանց պետք է ամեն կերպ ճնշել և չեզոքացնել, մինչդեռ իրաքյան քրդերի փեշմարգան «լավն» է, և վերջիններիս փաստորեն կարելի է թույլատրել թուրքական տարածքով մտնել Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններ:

Թուրքական ակնկալիքները շատ պարզ են և թափանցիկ, իսկ «մեթոդաբանությունը»՝ հնուց ի վեր փորձված. արդեն մոտ հինգ հարյուր տարի է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերն, օգտագործելով քրդերի տարանջատվածության և նրանց միջև առկա հակասությունների հանգամանքը, ռուսական «սեպը սեպով են հանում» հայտնի ասույթի իմաստնությանը հետևելով, քրդական տարբեր ուժերի ուղղորդում են թե՛ մեկը մյուսի և թե՛ տարածաշրջանի այլ ժողովուրդների և պետությունների դեմ:

Մինչ այս «Քրդստանի բանվորական կուսակցության» պարտիզանների դեմ զինված պայքարում թուրքական իշխանությունն Աբդուլհամիդի ստեղծած «համիդիեի» նմանությամբ ակտիվորեն օգտագործում էր հիմնականում հենց քրդերից բաղկացած «գյուղական պահապաններ» հորջորջվող բաշիբոզուկներին, իսկ հիմա «ՔԲԿ»-ի սիրիական մասնաճյուղից եկող վտանգը չեզոքացնելու հեռահար նպատակով տարածք է թողնում իրաքյան քրդերի փեշմարգային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել