Ինչ-որ տեղ հասկանալի է, երբ «եռյակից» դուրս գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները "կպնում են" «եռյակին»․ բնական խանդ է, իրենք դուրս են գտնվում քաղաքական ամենակարևոր գործընթացից՝ իշխանափոխության գործընթացից։ Ավելին, եթե դուրս ես այդ գործընթացից, քիչ հավանական է քո՝ իշխանության գալը իշխանափոխությունից հետո։ Բայց ակնհայտ է, որ բոլոր դեպքերում իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը դառնալու է ավելի մրցակցային, ու եռյակից դուրս գտնվող ուժերի համար էլ նոր հնարավորություններ են բացվելու։ Ուստի հենց այն պահից, երբ այլևս «ԲՀԿ-ն Սերժի հետ պայմանավորված խաղ է խաղում» մտահոգությունը վերջնականապես չաշխատի (դա կլինի 24-ի հանրահավաքին), բոլոր ազնիվ քաղաքական ուժերը կմիանան գործընթացին (բայց, բնականաբար, ոչ հիմնական խ,աղացողի դերով)։

Իսկ նրանք, ովքեր չեն միանա, ինչ պատճառ էլ բերեն (ներառյալ Ռոբերտ Քոչարյանով վախեցնելը), միևնույնն է՝ պարզ երևալու է, որ աջակցում են Սերժ Սարգսյանին։ Երկրի համար ճակատագրական նշանակության հարցերում (ինչպիսին Ս․ Սարգսյանից ազատվելն է) կա՛մ այս կողմն ես, կա՛մ՝ այն․ բարեբախտաբար, թե դժբախտաբար երրորդ տարբերակ պարզապես չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել