Tert.am-ը գրում է․

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանիխոսքով՝ շարունակ խոսվում է այն մասին, թե դրամ-դոլար փոխարժեքի մեծ տատանում կա, և այն ինչ-որ կերպ ազդում է Հայաստանի տնտեսության վրա, սակայն, իրականում ոչ մի տատանում էլ չկա

«Ես առանձնապես տատանում չեմ տեսնում, ավելին՝ զարմանալի կլիներ տատանման բացակայությունը: Հայաստանը ֆինանսական շուկայում վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, իսկ դա ենթադրում է փոխարժեքի տատանում: Եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ տատանումը չի անցնում 3 տոկոսը, պետք է սպառողներն ընդհանրապես չանհանգստանան»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հարություն Մեսրոբյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա այն, ըստ կառավարման փորձագետի, իր դերի մեջ է: «Այստեղ նորմալ իրավիճակ է, ամեն ինչ իր հունով գնում է, պարզապես ՀՀ-ն մրցունակ չէ մի քանի գործոններով, այդ գործոններից ամենաառաջնայինն այն է, որ մեզ մոտ օլիգարխիան և իշխանությունը սերտաճած են»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել