Բարդ խնդիր.
Որքան էլ որ համոզված բարձրաձայնենք, թե մենք խելացի ազգ ու ժողովուրդ ենք, միևնույն է՝ մեծամասնությունը բարձրագույն մաթեմատիկա չգիտի և քաղաքական դաշտում առաջադրված՝ միայն անհայտներով կազմված այս հավասարումը լուծել չի կարող:
Ասել է թե, ժողովուրդը հիմարների շարքում խելացիին ընտրել չի կարող: Ահա թե ինչու է «ժողովրդավարությունը» կիրառվում բռնատիրությունը պահպանելու համար:
Ամենաարդար ու ազնիվ ընտրություններն անգամ չեն կարող երաշխավորել, որ ամենախելացին կընտրվի առաջնորդ, մինչդեռ մենք ավելի քան երեք խելացի առաջնորդի կարք ունենք... 
Իրականում, գործող քաղաքատնտեսական համակարգը և ժողովրդավարությունը հակադարձ համեմատական են և անգամ բարձրագույն մաթեմատիկա պետք չէ իմանալ՝ դա նկատելու համար:
Ուրեմն ինչպե՞ս դուրս գանք ճահճից, երբ տեսանելի բոլոր ուղիները՝ ընտրություններ, հեղափոխություններ, գաղութացումներ, մարդկային էությունը փոխելուն ուղղված քայլեր ու երազանքներ, դարձյալ ճահիճ են տանում...
Մի ելք կա միայն՝ ձևավորել խելացի ու ազնիվ Մարդկանց միություն՝ իր ներքին օրենքներով, մշակել նոր քաղ-տնտեսական համակարգի մոդել, գիտական բաժնում մշակել ու ստանալ աննախադեպ զենքեր և ուժով պարտադրել ժողովրդին իր իսկ երազած արդարությունը, ազատությունն ու անկախությունը:
Այստեղ ամենադժվարը առաջին քայլն է՝ ինչպե՞ս ընտրել ու հավաքագրել խելացիներին, երբ մարդը՝ որքան հիմար, այնքան ավելի է իրեն խելացի կարծում, և որքան խելացի՝ այնքան ավելի համեստ ու պարկեշտ...
Գտեք վերջին խնդրի լուծումը, և մնացած բոլոր խնդիրները լուծելի կդառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել