Ռասսայական խտրականության ժամանակաշրջանում՝ 1980-ականների սկզբին, աշխատելով Հարավային Աֆրիկայում, պրոֆեսոր Ուոթեր Բասսոնը կենսաբանական զենքի՝ «Project Coast» (թգ.`«Նախագիծ Ափ») կոչվող գաղտնի ծրագիր է մեկնարկում։ Ծրագրի նպատակն էր կենսաբանական ու քիմիական այնպիսի նյութեր նախագծել, որոնք կամ կսպանեին, կամ անպտուղ կդարձնեին սևամորթ բնակչությանը և կօգտագործվեին քաղաքական թշնամիների սպանության նպատակով։ Նախագծված նյութերից էին Մարբուրգ և Էբոլա կոչվող վիրուսները։

Ավելի ուշ Հարավային Աֆրիկայում Պրետորիայի բարձրագույն դատարանին Բասսոնը ասել է, որ տեղի Կենտրոնական Հետախուզական Վարչության գործակալն իրեն սպանությամբ է սպառնացել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ Սքոմեն փողոցի մայթին։ 2001թ․-ին «The New Yorker» ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ Պրետորիայում ԱՄՆ դեսպանատունը «չափազանց մտահոգված էր», որ Բասսոնը կբացահայտի «Project Coast» նախագծի ու Միացյալ Նահանգների սերտ կապը։

2013թ․-ին Հարավային Աֆրիկայի առողջապահության խորհուրդը Բասսոնին մեղավոր ճանաչեց «ոչ պրոֆեսիոնալ գործունեության մեջ»։
Կենսաբանական զենքերի մասնագետ Ջին Գիլեմինն իր «Կենսաբանական զենքեր. Պետականորեն հովանավորված ծրագրերի ստեղծումից մինչև ժամանակակից բիոահաբեկչություն» խորագրով գրքում նշել է. «Ծրագրի զարգացման ժամանակահատվածը 1982-1987թթ էին, երբ այն մի շարք կենսաբանական ազդակ-նյութեր ստեղծեց (ինչպես օրինակ սիբիրախտի, խոլերայի և Մարբուրգ ու էբոլա վիրուսների համար):

Բասսոնի կենսաբանական զենքերի նախագծման ծրագիրը պաշտոնապես ավարտվել է 1994թ․-ին, սակայն ոչ մի անկախ փորձագիտական ստուգում չի գրանցվել, որը կհաստատեր, որ ստեղծված պաթոգենները ոչնչացվել են։ Դրանք ոչնչացնելու հրամանը ուղղակիորեն պրոֆեսոր Բասսոնին է ուղղվել։ The Wall Street Journal-ի համաձայն՝ «Գործընթացի իրականացումն ամբողջովին պրոֆեսոր Բասսոնի ազնվությանն է վստահված»։

Բասսոնը պնդում էր, որ կապվել է արևմտյան  գործակալությունների հետ, որոնք «Նախագիծ Ափ»-ին «գաղափարական աջակցություն» են ցուցաբերել։ «Սիբիրախտի պատերազմ» վավերագրական ֆիլմի համար նկարահանված հարցազրույցի ժամանակ Բասսոնը նշել է, որ մի քանի անգամ հանդիպել է Իրաքում Մեծ Բրիտանիայի զենքերի հայտնի տեսուչ պրոֆեսոր Դեյվիդ Քելլիին։ Քելլին Մեծ Բրիտանիայում կենսաբանական զենքերի լավագույն մասնագետն էր։ 2003թ․-ին նրան մահացած են գտնում Օքսֆորշայրի մոտակայքում գտնվող իր տան մոտ։ Չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ նա ինքնասպանություն է գործել, բժիշկ-մասնագետները կասկածի տակ են առել այս վարկածը։

2007թ․-ին The Mail Online-ում հրապարակված հոդվածում նշվել է, որ իր մահվանից մեկ շաբաթ առաջ պրոֆեսոր Քելլին հարցազրույց էր տվել MI5-ին՝ պրոֆեսոր Բասսոնի հետ ունեցած իր կապի մասին։

Զիմբաբվեի առողջապահության նախարար պրոֆեսոր Թիմոթի Սթեմփսը կասկածում էր, որ իր երկիրը կենսաբանական զենքի հարձակման տակ էր Բասսոնի գործունեության տարիներին։ Սթեմփսոնը PBS Frontline-ին տված իր հարցազրույցում 1998թ․-ին նշել է. «Ակնհայտ է, որ սրանք բնական իրադարձություններ չէին։ Արդյոք դա ուղղակիորե՞ն, թե՞ կանխամտածված պատվաստումների միջոցով էր արված, դեռ հարց է, որին պետք է պատասխանել»։ Սթեմփսը մասնավորապես կասկածում է, որ էբոլա և Մարբուրգ վիրուսներն են օգտագործվել՝ որպես հարձակման միջոց։ Սթեմփսը կարծում է, որ Զիմբաբվեն օգտագործվում էր էբոլան՝ որպես զենք փորձարկումներն իրականացնելու նպատակով։

Ես, մասնավորապես, նշում եմ սիբիրախտի ու խոլերայի մասին, սակայն նաև որոշ վիրուսների մասին, որոնք էնդեմիկ չեն Զիմբաբվեի համար, ինչպես օրինակ՝ Էբոլան և միգուցե Մարբուգը։ Արդյո՞ք սա ռազմական գործողությունների ժամանակ երկրի դեմ կենսաբանական պատերազմ չէր։ Էբոլան Զամբեզի գետի երկայնքով սկսեց տարածվել, ու ես կասկածում եմ, որ դա կարող էր գիտափորձ լինել՝ տեսնելու համար արդյո՞ք նոր վիրուսը կարող է օգտագործվել ուղղակիորեն մարդկանց վարակելու համար։

«The Ghanaian Times-ում» սեպտեմբերի սկզբին էբոլայի այս տարվա բռնկման մասին հրապարակված հոդվածում անդրադարձ էր կատարվել նաև Բասսոնին ու կեսաբանական զենքի հետազոտություններին։ Հոդվածում նշվում է, որ աշխարհում երկու տեսակ գիտնականներ կան՝ նրանք, որ այնքան շատ են մտահոգված մարդկանց կողմից առաջ բերած հիվանդությունների պատճառած ցավով ու մահվամբ, որ իրենց կյանքն էլ կզոհաբերեն մահաբեր հիվանդություններին բուժում գտնելու համար, և նրանք, ովքեր օգտագործում են իրենց գիտական կարողությունները՝ կառավարության պատվերով մարդկանց սպանելու համար։

Իրականում, այս մտքերը նոր չեն։ Պլատոնը դեռ 2000 տարի առաջ գրում էր իր «Պետություն» ստեղծագործության մեջ, որ կառավարող էլիտան պետք է առաջնորդի հասարակությանը «...ում (էլիտայի) նպատակը կլինի պահպանել բնակչության միջին թիվ»։ Նա գրել է. «Շատ այլ բաներ կան, որ նրանք  պետք է հաշվի առնեն, ինչպես օրինակ պատերազմներն ու հիվանդությունները, ինչպես նաև նմանատիպ այլ գործոններ, որպեսզի, քանի դեռ հնարավոր է, կանխեն պետության չափազանց մեծ կամ չափազանց փոքր դառնալը»։
Ինչպես նշվում է «The Age»-ում հրատարակված հոդվածում՝ նոբելյան մրցանակակիր ավստրիացի միկրոկենսաբան Սըր Մակֆարլեն Բյորնեթը գաղտնի համոզել է Ավստրիայի կառավարությանը 1947թ․ին կենսաբանական զենք ստեղծել՝ Ասիայի հարավարևելյան գերբնակեցված երկրների դեմ օտագործելու նպատակով։ 1947թ․-ին Նորագույն զենքերի ու սարքավորումների զարգացման կոմիտեի հետ հանդիպման ժամանակ խումբը առաջարկել է «Հարավարևելյան Ասիայի ու Ինդոնեզիայի պարենային ապրանքների վրա հարձակում իրականացնել կենսաբանական զենքի ազդակներով, որը կիրականացվի հետազոտողների փոքր թիմի կողմից»։
Այս տեղեկատվությունը մեզ մտածելու տեղիք է տալիս վերջերս էբոլայի աննախադեպ բռնկման մասին։ Արդյո՞ք այն բնական երևույթ էր, թե՞ կենսաբանական զենքի լաբորատորիայից պատահականորեն դուրս թափանցած վարակ կամ միգուցե կանխամտածված վարա՞կ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել