Եթե հնարավորություն ունենայի, մեր հանրակրթական դպրոցների ծրագրերից կհանեի կամ կվերաձևակերպեի մի քանի առարկա.
-Հայ եկեղեցու պատմություն (Հայոց պամություն առարկան ծածկում է էս առարկան, եթե նպատակը պատմություն դասավանդելն է, իսկ ուրիշ նպատակ էս առարկայի հետ կապելը խփում է պետականությանը։)
-Շախմատ (Ես կողմ եմ բոլոր դպրոցներում շախմատի անվճար խմբակների գոյությանը, բայց, որպես պարտադիր առարկա, ժամավաճառություն է։)
-Ազգային պար (Ես կողմ եմ բոլոր դպրոցներում ազգային պարի (և ոչ միայն) անվճար խմբակների գոյությանը, բայց, որպես պարտադիր առարկա, ժամավաճառություն է. ֆիզկուլտուրայի դասավանդման համար անհրաժեշտ տեխնիկատարածքային պայմանները թող լավացնեն։)
-Շրջակա միջավայր առարկան որևէ կերպ չի հստակեցված, դրա ուսումնասիրության առարկան այնքան է լոճված, որ մեծ հաշվով ոչ մի բանի մասին է։
… գուցե էլի կան առարկաներ, որոնց չեմ առնչվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել