Tert.am-ը գրում է․

Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունն ունի խնդիր իշխանությունների հետ. այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Շանթի տասնհինգ տարեկան տղային դատել չորս տարով նրա համար, որ պաշտպանել է հորը... ինչպե՞ս է նա տասնութ տարեկանում գնալու՝ հայրենիք պաշտպանելու: Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունն ունի խնդիր իշխանությունների հետ, և համարում եմ իշխանության քայլերը ոչ ադեկվատ»,-ասաց նա:

Անդրադառնալով հոկտեմբերի 10–ին ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ այն մարդիկ, որ բերվել էին հրապարակ, նույն էներգետիկան չունեին, ինչ 2008 թվականի հանրահավաքի մասնակիցները: Նա նկատեց, որ ամեն տարի գարնանը և աշնանը հնչում են իշխանափոխության կոչեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել