Ասենք, ընդդիմությունը հասնի նրան, որ նշանակվեն արտահերթ ընտրություններ: Հանրապետականն էլ, ավանդույթի համաձայն, հաղթի այդ ընտրություններում: Ընդդիմության հաջորդ քայլը լինելու է ընտրությունների արդյունքները չընդունելը և դրանք կեղծված որակելը: Եվ ամեն ինչ կսկսվի նորից…

Ասենք, ընդդիմադիր զանգվածի պահանջները հաշվի առնելով, իշխանությունները հրաժարական են տալիս, ամբողջ կազմով գնում մի քանի շաբաթ հանգստանում են, հետո հրապարակում հավաքում են երեք անգամ ավելի շատ մարդ, քան ընդդիմությունը և պահանջում իշխանափոխություն: Կգնա՞ դրան արդյոք այդ նույն ճանապարհով իշխանություն դարձած ընդդիմությունը… եթե ոչ, ապա ինչու՞ է պահանջում այդ նույն բանը՝ լեգիտիմացնելով փողոցի դերն իշխանափոխության հարցում; իսկ եթե այո, ապա դա կվերածվի անվերջ պրոցեսի, և ամեն ինչ կսկսվի նորից…

Իրականում մարդկանց լավ նախագահ չի պետք: Մարդկանց հույս և հեռանկար է պետք: Եվ մարդիկ իրենց հին հույսերն անընդհատ կապում են հարթակում հայտնվող նոր մարդկանց հետ: Ընդդիմությունն ըստ էության կարող է հավերժ լինել, եթե կարողանա պարբերաբար նոր մարդ հանել հարթակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել