ԱԺ-ում Լևոն Զուրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ, առաջարկելով ԱԺ նախագահին արտահերթ քննարկումներ կազմակերպել՝ նշելով, որ առկա են 45 ոչ իշխանական պատգամավորների ստորագրություններ:

Վերջինս նշել է, որ կան երկու հրատապ հարցեր, որոնց պետք է տրվեն լուծումներ՝ ընդգծելով, որ դա ժողովրդի որոշումն է. այդպես էին պնդել հոկտեմբերի 10-ի «բազմահազարանոց» ցույցի մասնակիցները:

Մի փոքր անդրադարձ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին. այդ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը նույն «բազմահազարանոց» զանգվածների բուռն արձագանքներին հակադարձեց՝ «զսպեք դրան» արտահայտությամբ, ինչը խոսում է հանրահավաքի բավականին «ժողովրդավարական» լինելու մասին:

Տեր-Պետրոսյան-հանրահավաք տանդեմի հետ կապված մի հղում ևս, առաջին նախագահը նաև հստակ նշեց, որ ժողովուրդը չի ուղղորդելու Քառյակի գործողությունները, դա սխալ է և հղի բազում հետևանքներով:

Տեր-Պետրոսյանը պարզ ձևակերպեց, որ իրենց հետագա քայլերի մասին ժողովուրդը կիմանա առաջիկա հանրահավաքների ընթացքում՝ «Քառյակի որոշումները իրականացնում են լիդերները»:

Տարօրինակ իրավիճակ է ստացվում. ո՞ւմ անունից է խոսում Զուրաբյանը՝ «զսպվածների», թե՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել