Հոդված 131. Հայաստանի Հանրապետության ԱԺ­-ում հավատարմագրված լրագրողը ծառայության ժամանակ ղեկավարվում է ԱԺ հավատարմագրման կարգի, լրագրողական կանոնադրությունների պահանջներով և խմբագիրների հրամաններով: 

Լրագրողը խաղաղ և պատերազմական ժամանակ պարտավոր է`
- հավատարիմ լինել լրագրողի երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր պատգամավորին, արիաբար, հմտորեն՝ չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել պատգամավորին` հաստավիզ լրագրողներից, կատարել լրագրողական պարտքը, անսասան տանել դրանից բխող դժվարությունները
- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության ԱԺ կանոնակարգ-օրենքը, կատարել բաժնի պետերի յուրաքանչյուր պահանջ
- մշտապես տիրապետել մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և շփման վարպետությունը
- իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված գրիչը և մարտական տեխնիկան (ձայնագրիչ, ականջակալ, նեթբուք, մոդեմ, կրիչ), պահպանել ԱԺ գույքը
- լինել ազնիվ, կարգապահ և խիզախ լրագրողական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն
- անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (խմբագիրների) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել լրատվամիջոցի մարտական դրոշը
- բարձր պահել լրագրողական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել օլիգարխների և նրանց կարիերիստների վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ լրագրողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից
- պահպանել լրագրողական հարգանքի, վարքի և լրագրողական ողջույնի կանոնները, մշտապես լինել կոկիկ հագնված, մաքուր և բարետես
- լինել աչալուրջ, խստորեն պահպանել ԱԺ միջանցքներում լսած գաղտնի զրույցները։

Հատված ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել