Եղունգները կրծելու սովորությունը կարող է դառնալ վարակների եւ սննդային թունավորումների պատճառ, հանգեցնել վտանգավոր մանրէների ներթափանցմանը օրգանիզմ: Այս մասին հայտնում են Վեյլ Կորնելի քոլեջի մասնագետները: Իրենց հետազոտությունների ընթացքում նրանք եղունգների տակ սալմոնելի մանրէներ են հայտնաբերել:

Մանրէները մաշկից ներս են թափանցում այն ժամանակ, երբ կրծելուց վնասվում է մաշկը: Երբեմն խորը թարախային բորբոքում է առաջանում, լինում է բժշկի միջամտության անհրաժեշտություն, հակաբիոտիկների եւ հակասնկային միջոցների ընդունման կարիք:
Բերանի խոռոչում կամ ստամոքս-աղիքային տրակտատում հայտնված տվյալ պաթոգենները վարակի, լուծի  եւ որովայնի շրջանում սուր ցավերի պատճառ են դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել