Ահա ավանդական մի շարք եկեղեցիներ այս կերպով են առաջնորդվել մոռանալով ժամանակի պահանջները, առանձնալով հասարակությունից ու ոչ մի պատասխան չտալով հանրությանը: Ամեն մի նոր գաղափար, որ չի համապատասխանել հինին, դատապարտվել ու մեկուսացվել է ու այսպես է եղել, որ մի շարք ավանդական եկեղիցներ, այլևս դադարել են ինչ-որ մի բան տալ հասարակությանը, քանի որ այն չի ուզում շարժվել, այլ փորձում է միայն հետ դառնալ ու բավարարվելով անցյալով, կորցնում է իր կենսունակություն տվող ամեն կարողություն: Տպավորություն է, որ մենք պետք է ապրենք, գործենք ըստ նախնիների կամ էլ հին կարծիքի կամ ավանդական կարգերով: Իհարկե ոչ այսօր 21 րդ դարի մարդու համար, մի շարք ավանդական կարգեր կորցրել են իրենց ուժ տալը ու մեռած կարգերին են վերածվել:

Ի՞նչ էլ մնալ այս ամենի վրա, թէ՞ ինչ-որ նոր մոդելներ առաջարկել, որ կարող է ժամանակից մարդուն նույնպես հետաքրել, ոչ թէ տատիկ ու պապիկների հավաքատեղի դարձնել: Եկեղեցին պետք է բաց լինի հասարակության ու իր ժամանակի առջև, հակառակ դեպքում այն չի կարող արժեքի փոխանցնման աղբյուր լինել: Մի օրինակ ու սահմանափակվեմ: Կաթոլիկ Եկեղեցին Վատիկանի առաջին ժողովում 19 վերջ, ամեն դուռ փակեց գիտության, մոդեռնիզմի առջև ու դա հնարավորություն տվեց ամեն առումով հետ մնալ Բողոքական եկեղեցիներից ու դա նկատելի է միայն ուսումնասիրելով Գերմանիայի կաթոլիկ և բողոքական աստվածաբանների աշխատությունները: Երբ կարդում ես կաթոլիկ աստվածաբան, թվում է, թէ 4 րդ դա է, իսկ բողոքական աստվածաբանը, որ հաշվի առնելով ժամանակը, գիտության հոսքը 21-րդ դ տպավորություն է թողնում: Իհարկե Կաթոլիկ Եկեղեցին Վատիկանի 2 րդ ժողովի ժամանակ դռները բացեց, բայց արդեն ուշ էր: Անշուշտ տարիներ հետո նա էլ կհասնի բողոքականերին ու արդեն հասել է: Գրեթե ամեն ասպարեզում Բողոքականները (իհարկե այստեղ այս անվան տակ չընկալել այսօրվա մի քանի աղանդավորներ, որոնք կապ չունեն դասական բողոքականների հետ, ինչպիսք են օրինակ Լյութերականները, Կալվինիստները) Top են, ահա այսպես ասած կաթոլիկ դասախոսը Ժնևում կայացած գիտաժողովի ժամանակ:

Այս օրինակը նպատակը չունի ոչ նրան գովանբանելու, ոչ էլ մյուսին ստորացնելու, այլ պարզապես մատնանշելու, որ եկեղեցու դռները պետք է բացել հասարակության առջև ու հրաժարվել ուռուցիկ ու նեղած բառապաշար օգտագործելուց: Եկեղեցին պետք է հրաժարվի դատել, հետապնդել, նրանց ովքեր մի նոր գաղափար են առաջարկում, որոնք հինի հետ չեն համերաշխվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել