Այս Եվա կոչվածը չի ձգի մինչև մրցույթի վերջը: Նրան կեռացնեն-կեռացնեն, ապա կգոլորշիացնեն-կհեռացնեն: Կամ կլիկվիդացնեն՝ կամ իբրև «կամավոր» նա նախագիծն ինքնուրույն կլքի: Կլքի, քանի որ ավելի լկտի է, քան…. Սոֆին: Իսկ Էմմին նրան կների՞.-չի՛ ների… Հեռուստատեսությունն ի վերջո շոուների միջոցով վերածվում է անբարոյականության աղբյուրի: Էլի կարելի է անտարբեր մնալ, արհամարհել, չդիտել, չանդրադառնալ այդ մրցույթներին…: Բայց չէ՞ որ մասնակիցների մեջ շնորհալի երգիչ-երգչուհիներ կան, այդ պատճառով՝ նաև նրանց նայող հարազատներ կամ երկրպագուներ, նոր սերունդ կա՝ որ «աստղերին» նմանակելու մոլորություն ունի… Ժողովուրդը ոչ միայն աչքի պոչով, այլ ներքին աչքով էլ է նայում ժյուրին ներկայացնողներին, իր ներքին սրտով էլ է սիրում կամ ատում նրանցից յուրաքանչյուրին: Որքանո՞վ են այդ աղջիկները կամ նրանցից ովքե՞ր են համապատասխանում հայուհու չափանիշերին: Որտեղի՞ց կամ ե՞րբ պետք է սկսի ցենզուրան, որպեսզի ցինիզմը եթերում մարի և քեշիշյանական ճաշակը նահանջի: Ժամանակն է բիրտ ուժերին նրբորեն հասկացնել, որ հայկական հեռուստատեսությունները պետք է ծառայեն միմիայն հայ ժողովրդի շահերին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել