Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով: Հատկապես ամռան ամիսներին մրգահյութերը չպետք է չարաշահել, քանի որ դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Այս մասին հայտնում են գիտնականները: 
Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարման: 
Մասնագետները կոչ են արել խրախուսել մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:
Մասնագետների մի խումբ էլ իրենց հետազոտողների արդյունքում պարզել է որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ սրտի հիվանդությունների, մետաբոլիզմի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել