Ռուսական euro-football.ru կայքը կազմել է օգոստոս ամսվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակը, որում հայտնվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի Շախտյորի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
«Դոնեցկի հավաքականը կարող է հպարտանալ իր կարգավիճակով: Նրա կազմում է խաղում մի ֆուտբոլիստ, ընդգրկված է մեր պորտալի կողմից կազմված օգոստոս ամսվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում»,-նշված է կայքում:

Ըստ euro-futball-ի `օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում են հայտնվել նաև Զլատան Իբրահիմովիչ – ՊՍԺ, Ադեն Ազար — Չելսի, Ռադամել Ֆալկաո — Աթլետիկո, Պոլ Բայիսե — Բրեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել