Ընտրական կիրակի. ո՞ր համայնքներում են փոխվել ղեկավարներըArmnewstv.am-ը գրում է.

Լոռու սահմանամերձ Ձյունաշողում 5-րդ անգամ ընտրություններն անցնում են հանգիստ, անաղմուկ: 5-րդ անգամ թեկնածուն անփոփոխ է: 175 բնակիչ ունեցող գյուղում ընտրելու իրավունք ունի 149-ը, սակայն գյուղացիները ընտրության չեն շտապում, Ժամը 18-ի դրությամբ ընտրատեղամաս էր այցելել 43 ընտրող: Գյուղապետին էլ նախօրեից են շնորհավորում, ասում են` արդար է ընտրվել: 

Արմավիրի սահմանամերձ Գետաշենում էլ գյուղամեջը մարդաշատ է լինում հատուկ առիթների դեպքում: Այստեղ էլ են համայնքի ղեկավար ընտրում: Երկար տարիների ՀՀԿ-ական ղեկավարն այս անգամ մրցակից ունի` անկուսակցական Վարուժան Նաջարյանը: Հանձնաժողովին միայն անհանգստացնում էր ընտրողների պասիվությունը` ժամը 17-ի դրությամբ 1217-ից ընտրության էր գնացել 77-ը: 

Կիրակի` հոկտեմբերի 19-ին Հայաստանի 7 մարզերի 14 համայնքներում համայնքային ընտրություններ էին: 13 համայնքում ընտրել են ղեկավար, երկուսում` ավագանու անդամ: Միայն Վայոց ձորի Գնիշիկ և Լոռու մարզի Ձյունաշողում համայնքներում են ղեկավարները փոխվել:

Հասարակական մի քանի կազմակերպություններ հետևել են կիրակնօրյա ընտրություններին: Արձանագրել են խախտումներ, որ հանձնաժողովները չեն նկատել: Ընտրամասերում կուտակումներից խուսափել չի հաջողվել, իսկ օրենքով ներսում եղածների թիվը չպետք է գերազանցի 15-ը: Եղել են ընտրողներ, եկել, տեսել են, որ իրենց անվան դիմաց արդեն ստորագրած է: Ընտրատեղամասերում անհասկանալիորեն շատ էին օգնողները: Նույն մարդը մի քանի անգամ քվեարկության էր գնում տարեցների հետ:

Գեղարքունիքի դիտորդներն այլ բան են արձանագրել` գալիս էին, ընտրում, թերթիկները տուփը գցելու փոխարեն տանում էին տեղամասից դուրս: Ընտրողների թիվը չափազանց ցածր է եղել, 30 տոկոս էլ չի կազմել, դա բացատրում են տղամարդկանց արտագնա աշխատանքով: Մարզում նույնիսկ չեն իմացել ինչ նշանով պետք է ընտրել, շատերը հայերեն Վ են գրել: Գործող 13 գյուղապետերից 11-ը վերընտրվել են: Նրանցից ոչ մեկը, ըստ ՀԿ-ների տվյալների, չի ունեցել նախընտրական ծրագիր:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել