Մրգի այս տեսակը ոչ մեկին չի փրկում օրինակ թմրանյութերից, ծխախոտից կամ ալկոհոլից: Բայց ինչ-որ բանով այն օգտակար է: Շատերի կարծիքով, բանան ուտելը օգնում է ունենալ էներգիայի մեծ չափաբաժին: Իրականում այն իր մեջ պարունակում է շաքարի 3 տեսակ՝ սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա: Սա ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլև իր մեջ պարունակում է ինսուլինի մեծ քանակ: Մրգի այս տեսակը, օգտակար է կարող է կանխարգելել մի շարք հիվանդություններ: Բանանը օգտակար է դեպրեսիաների, սթրեսի, հոգնածության և մի շարք այլ խնդիրների համար: Այսպիսով, Ձեզ եմ ներկայացնում է բանանի օգտակարության հայտնի և անհայտ հատկանիշները:

1. Դեպրեսիա
Հետազոտությունների համաձայն դեպրեսիա ունեցող մարդկանց համար բանանը եղել է օգտակար միջոց: Բանանն իր մեջ տրիպտոֆանի մեծ չափաբաժին: Դա սպիտակուցի տեսակ է, որն օրգանիզմում բարձրացնում է սերոտոնինի մակարդակը: Սերոտոնինը բարձր տրամադրության, հանգստի և լիցքաթափման համար պատասխանատու հորմոն է:
Սա ճիշտ չէ
Տրիպտոֆանն ամինաթթու է, որն առկա է գրեթե բոլոր սպիտակուցներում: Դրա քանակը բանանի մեջ շատ քիչ տոկոս է կազմում և այն, որ կարող է իրականում ազդել տրամադրության վրա ուղղակի անմտություն է:

2. Անեմիա
Բանան պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը խթանում է արյան մեջ հեմոգլոբինի արտադրությունը և կանխում սակավարյունությունը:
Սա ճիշտ չէ
Խոշոր բանանն պարունակում է 2%- ից էլ ավելի քիչ երկաթ և չի կարող կանխարգելել սակավարյունությունը:

3. Արյան ճնշում
Բանանը պարունակում է մեծ քանակով կալիում, որը դրական ազդեցություն ունի արյան ճնշման դեպքում և կանխում է արյան ճնշման բարձրացումը և սրտխփոցները:
Ճիշտ է
Մեկ բանանը պարունակում է 500 մգ կալիում, որի քանակը օրվա նորմայից 10 տոկոսով ավելի է:

4. Մտավոր ակտիվություն
Բրիտանական դպրոցի 200 աշակերտներ օրվա մեջ մի քանի անգամ կերել են բանան: Հետազոտողները պարզել են, որ կալիում պարունակելու հաշվին այս մրգի տեսակը լավացնում է ուղեղի աշխատանքը, օգնում կենտրոնանալ:
Ճիշտ է
Այս փաստը համապատասխանում է իրականությանը: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ կան բազմաթիվ սննդի տեսակներ, որոնք նույնպես պարունակում են մեծ քանակով կալիում:

5. Փորկապություն
Իր մեջ պարունակող բջջանքի շնորհիվ բանանը վերականգնում է աղիների նորմալ աշխատանքը՝ առանց փորկապության դեմ դեղամիջոցներ օգտագործելու:
Սա ճիշտ չէ
100 գրամ բանանը պարունակում է 2.6 գրամ բջջանք: Դա նույն քանակն է, ինչ խնձորը կաղամբը, նարինջը: Ավելի շատ քանակությամբ բջջանք պարունակում է լոբին՝ 9.5 գրամ, ոլոռը՝ 8 գրամ:
Գինովցած լինելու դեպքում լավ սթափեցնող միջոց է օրինակ, բանանով, կաթով և մեղրով կոկտեյլը: Բանանը թուլացնում է գլխացավը, իսկ մեղրը նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը: Կաթը հանգստացնում է օրգանիզմը և վերականգնում հեղուկի քանակը:

6. Այրոցներ
Բանանն ունի մարսողական համակարգը կարգավորող հատկություն:
Ճիշտ է
Այն իսկապես կարգավորում է մարսողական համակարգը: Բայց եթե որոշել եք այրոցը բուժել ինքնուրույն, ապա դա արեք կաթի և մսի օգնությամբ: Այս երկու մթերքը լավագույն միջոցն են այրոցների դեմ:

7. Սրտխառնոց հղիության ժամանակ
Քանի որ բանանն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, այդպիսով օգնում է ազատվել սրտխառնոցներից:
Ճիշտ է
Ճիշտ է, բայց չի կարելի սրտխառնոցներից ազատվելու համար միշտ բանան օգտագործել: Այն կարելի է օգտագործել նախաճաշին:

8. Նյարդային հիվանդություններ
Վիտամին B-ի բարձր տոկոսը բանանի մեջ օգնում է հանգստացնել նյարդային լարվածությունը:
Սա ճիշտ չէ
Բանանը պարունակում է շատ քիչ քանակով B6 և B12 վիտամիններ: Ասել, որ այն կօգնի հանգստացնել նյարդային համակարգը սխալ է:

9. Խոցեր
Բանանը օգտագործվում է որպես դիետիկ սննդատեսակ աղիների խնդիրներ ունենալու դեպքում: Այն կարգավորում է ստամոքսի թթվայնությունը և նվազեցնում ստամոքսի պատերի գրգռվածությունը:
Ճիշտ է
Բանանն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք վերացնում են ստամոքսի խոց առաջացնող բակտերիաները:
Բանանի օգտակար հատկանիշները թվարկելուց հետո երևի թե պարզ է, որ այն առողջ դիետայի լավագույն տարբերակներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել