Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2014-ի առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերությունը 1,7 տոկոս աճ է արձանագրել, իսկ արտադրանքի ծավալները կազմել են 918 մլրդ 971 մլն դրամ: Ընդ որում, օգոստոսի նկատմամբ արդյունաբերության ծավալներն աճել են 15 տոկոսով, անցյալ տարվա սեպտեմբերի նկատմամբ` 7,5 տոկոսով: Ավելացնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը գումարային առումով 2-րդն է տնտեսության ճյուղերի մեջ, զիջելով միայն առեւտրի շրջանառության ծավալներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել