Սեպտեմբերի 7-ին բրիտանիայի արքայազն Հարրիի ժամանումն Աֆղանստան անարձագանք չմնաց:  

Թալիբները բրիտանացի արքայազն Հարրիին «որպես թիվ 1 թիրախ» են նախանշել ու խոստացել են նրան գերի վերցնել եւ սպանել: Այդ հայտարարությունն արվել է արքայազն Հարրիի Աֆղանստան վերադառնալուց հետո, որտեղ նա ծառայելու է որպես Ապաչ ուղղաթիռի երկրորդ օդաչու:

«Մեր պայքարը շարունակվում է, եւ այժմ մենք բոլոր ուժերը կկենտրոնացնենք արքայազն Հարրիին գերի վերցնելու համար: Եթե մեզ չհաջողվի նրան ողջ վերցնել, մենք նրան կսպանենք», - հայտարարել է թալիբների մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդը եւ ավելացրել. «տվյալ պահին հենց արքայազնն է մեր գլխավոր թիրախը»:

Ենթադրվում է, որ թալիբները կփորձեն արքայազնի ուղղաթիռը կործանել ցամաքից, երբ այն օդում լինի: Հրաձիգը, որը կկարողանա դա անել, կստանա դրամական պարգեւ, գրում է LifeNews-ը: Հարրիին ողջ վերցնելու դեպքում «Թալիբանի» ներկայացուցիչները նրան կօգտագործեն  բրիտանական կառավարությանը ցանկացած պահանջ ներկայացնելու համար:

Զորքերում արդեն անհրաժեշտ միջոցները կիրառել են Էլիզաբեթ II-ի թոռան պաշտպանության համար:

Հարրին 4 ամսյա պրակտիկա պետք է անցներ որպես ռազմական օդաչու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել