Քչերը կհամարձակվեն խոստովանել, որ սիրում են կինեմատոգրաֆի այս ժանրը, որովհետև շատերը ամեն գնով թաքցնում են իրենց կրքոտ սերը պոռնոֆիլմերի հանդեպ, բայց դրանից պոռնոն պակաս պահանջված չի դառնում։ Ռեժիսորները շարունակում են հարյուրավոր նոր ֆիլմեր նկարահանել, պոռնոաստղերը քրտնաջան աշխատում են կադրում, իսկ մենք՝ մենակ մնալով, պարբերաբար այցելում ենք պոռնոկայքեր։

Голое кино: почему мы смотрим фильмы для взрослых

Պոռնոֆիլմերի սիրահարներին աննորմալ այլասերվածներ համարողները խորապես սխալվում են։ Իրականում, ոչ մի սարսափելի բան չկա այդ թուլության մեջ։ Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, որ մեծերի համար ֆիլմերը նայում են մենակ նրանք, ովքեր խնդիրներ ունեն իրական սեքսում և այդ կերպ նրանք կոմպենսացնում են իրենց անբավարարվածությունը և սա ճշմարտություն է, բայց միայն մասամբ։ Իրականում, պատճառներն այնքան շատ են, իսկ այդ պատճառներից որոշներն այնքան խորն են նստած մեր ենթագիտակցութնան մեջ, որ երբեմն միայն հոգեբանները կարող են գլուխ հանել դրանցից։ Իսկ մենք առաջարկում ենք ձեզ ծանոթանալ այն մոտիվների հետ, որոնք առավել հաճախ են հանդիպում և ինքնաքննադատական մոտեցումով հասկանալու, թե ինչն է ձեզ մղում թեկուզ աչքի ծայրով «XXX» մակագրությամբ արգելված պտուղն ուսումնասիրելու։

Չբավարարված սեքսուալ գրգռվածությունն անտեսել չի կարելի, քանի որ դա կարող է բերել նեվրոզների, ընկճվածության, ինչպես նաև որոշ հիվանդությունների և անգամ վատ արտաքին տեսքի։

Որպեսզի կյանքը մեղր չթվա

Եթե կինը միայնակ է, ապա նա անբավարարված վիճակում երկար է մնում։ Իհարկե, կարելի է դիտարկել էպիզոդիկ սիրային կապերի տարբերակը, բայց քչերն են պատրաստ գնալ նման քայլի։ Չբավարարված սեքսուալ գրգռվածությունն անտեսել չի կարելի, քանի որ դա կարող է բերել նեվրոզների, ընկճվածության, ինչպես նաև որոշ հիվանդությունների և անգամ վատ արտաքին տեսքի։ Հանանց առողջական վիճակը մեծապես հիմնված է հորմոնալ համակարգի վրա ու այդ համակարգի խափանումներն առաջին հերթին անդրադառնում են կնոջ դեմքի ու կազմվածքի վրա։

Ի՞նչ կարող են անել այն կանայք, ովքեր առաջիկայում արժանի զուգընկեր չեն ակնկալում ունենալ։ Ճիշտ է՝ զբաղվել ինքնաբավարարմամբ։ Սակայն խնդիրը նրանում է, որ քչերը կարող են զուտ իրենց երևակայությամբ բավարարվել և հենց այս ժամանակ էլ պետք է գալիս պոռնոն։ Այլոց սեքսին հետևելիս, կինը գրգռվում է, իսկ թե ինչ է լինում հետո՝ կարծում եմ բավատրել պետք չէ։

Голое кино: почему мы смотрим фильмы для взрослых

Սիրահար զույգի կատալիզատոր

Պոռնոֆիլմերը հիանալի միջոց են զույգի սեռական հարաբերություններին հավելյալ սրություն տալու հարցում, հատկապես, եթե այդ հարաբերությունները միապաղաղ են դարձել։ Անգամ ամենաքաղցր ու սիրած թխվածքի համից կարող ես հոգնել, եթե ամեն օր ուտես։ Ցանկացած զույգ վաղ թե ուշ բախվում է անկողնային պասիվ փուլի խնդրին, երբ խաբելու ու հետաձգելու ուժ էլ չունես, հին դիրքերն ու տեղերն էլ անտանելի զզվացրել են։ ՀԵնց նման պահերին էլ արժէ միացնել պիկանտ ֆիլմեր և հետևել կրքոտ ու մերկ դերասանների կատարմանը։ Շատ հավանական է, որ նման կատալիզատորը կարող է ձեր սեռական կյանքում բացարձակ նոր զգացողություններ բացել։

«Ես այդպիսին չեմ»

Չնայած նրան, որ կանանց ու աղջիկների մեծամասնությունը հետերոսեքսուալ է, միայնակ, թեր հարաբերությունների մեջ գտնվող ու ավանդական սեքսի կողմնակից հանդիսանալով, նրանց կարող են գրգռել ամենևին էլ ոչ ավանդական բաներ։ Օրինակ՝ լեսբիական, խմբակային կամ էլ դերային սեքս ցուցադրող դրվագներ։ Եվ պետք չէ կարծել, որ եթե դա ձեզ գրգռում է՝ ինչ որ բան այն չէ, առավել ևս, երբ երկու համբուրվող կանանց դիտելիս դուք ավելի շատ եք տենչում ձեր ամուսնուն։ Իրականում, ամեն մարդ էլ ունի որոշակի աննշան սեքսուալ շեղումները, բայց քանի որ միայն քչերն են կարողանում խոստովանել իրենք՝ իրենց դա ու առվել ևս իրացնել դրանք իրենց կյանքում և կոմպենսացնում են այդ մղումները՝ ֆիլմեր դիտելով։

Голое кино: почему мы смотрим фильмы для взрослых

Բանալու անցք

Մենք բոլորս էլ գիտենք, որ գաղտնալսելն ու գաղտնագողի հետևելը լավ բաներ չեն, բայց երբեմն այնքան ուզում ես անել դա, իսկ ոմանց մոտ այդ ցանկությունը վեր է աճում պահանջմունքից։ Վուայերիզմը սեքսուալ դեվիացիայի տեսակ է, որ ժամանակ մարդը պարզապես պետք է նայի, թե ինչպես են այլոք սեքսով զբաղվում, որպեսզի բավարարություն ստանա։ Բնականաբար, իրական կյանքում բավականին դժվար է գտնել այնպիսի բանալու անցք՝ այնպիսի դռան վրա, որի հետևում մարդիկ սեքսով են զբաղվում։ Փոխարենը, շատ հեշտ է մտնել թեմատիկ ինչ որ կարք ու այդ պահանջմունքը բավարարել վիրտուալ բանալու անցքի միջոցով։

Զուտ գիտական հետաքրքրասիրություն

Օրինակելի աղջիկները, ովքեր սիրում են սովորել, դիտում են պոռնոֆիլմեր՝ նոր բաներ սովորել ակնկալիքով։ Դե իհարկե, ոչ միայն դրա համար, բայց պոռնոգրաֆիա դիտելիս նրանք չեն բացառում դրա ուսուցողական էֆեկտը։ Իրականում սխալ է նվազեցնել  պոռնոֆիլմերի դերը մեծահասակների համար՝ որպես ուսուցողական ձեռնարկ, որն օգնում է մեծացնել սեքսուալ երևակայության, հմտությունների ու դիրքերի զինանոցը։ Շատ կանայք ավելի վստահ են իրենց զգում սեքսի ժամանակ՝ շնորհիվ պոռնոֆիլմերի ու չեն ամաչում իրենց զուգընկերոջը ինչ որ կրքոտ բան շշնջալ, կամ ինչ որ նորարարություն փորձել։ Նման գիտական մոտեցման հիմքում ընկած է սխալվելու ու ինչ որ բան այնպես չանելու, անփորձ ու անգետ թվալու վախը։ Բայց սա ավելի հատկանշական է նոր-նոր սեռական կյանք սկսախ աղջիկների դեպքում։

Ամեն դեպքում, մի շտապեք դատապարտել բոլոր նրանց, ովքեր երբեմն պոռնոֆիլմեր են նայում, որովհետև դեռ հարց է, թե որն է ավելի վատ բան. միայնակ ու չբավարարված կի՞նը, թե՞ այդ թվում նաև պոռնոֆիլմեր դիտելով բավարարում է իր միանգամայն բնական պահանջմունքները։ Կարևորն այդ հարցում ոսկե միջինի պահպանումն է։ Հիշեք, որ պոռնոն երբեք ու երբեք չի կարող լիարժեք փոխարինել կենադանի ու իրական սեքսը, բայց այն կարող է շատ լավ լրացնել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել