Անցյալ շաբաթ փաստաբան Հովհաննես Մարգարյանը հանդիպում է ունեցել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք փոխանակել են իրենց գիտելիքներն ու փորձը ԱՄՆ եւ ՀՀ դատական համակարգերի վերաբերյալ: Բացի այդ, նրանք հետաքրքրություն են հայտնել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացմանն ուղղված հետագա համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, պարոն Մարգարյանը, ով մեծ փորձ ունի ԱՄՆ դատական համակարգում, հայտնել է իր պատրաստակամությունը աջակցել Հայաստանում խմբակային հայցերի եւ սպառողների իրավունքները պաշտպանող այլ օրենքների զարգացման գործին:

Հովհաննես Մարգարյանը հանդիսանում է Մարգարյան Իրավաբանական Գրասենյակի հիմնադիրը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Փաստաբանը հայտնի է իր ձեռքբերումներով եւ հաջողություններով քաղաքացիական դատավարություններում, այդ թվում՝ բազմամիլիոնանոց խմբակային հայցեր ընդեմ կորպորատիվ հսկաների, ինչպիսիք են BMW եւ Audi ընկերությունները, եւ ընդեմ «City of Los Angeles»-ի: Ներկայումս փորձված իրավաբաններից կազմված նրա խումբը մատուցում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ ողջ Կալիֆորնիայում:

Հովհաննես Մարգարյանը եւ նրա եղբայր Արմեն Մարգարյանը հիմնել են «Մարգարյան Կրթանպաստը», որի նպատակն է ամեն տարի կրթաթոշակ տրամադրել որոշակի քանակով արժանավոր ուսանողների: Մարգարյան եղբայրները երկար տարիների համագործակցության փորձ ունեն նաեւ բազմաթիվ հայկական բարեգործական կազմակերպությունների հետ:

2008-ին Մարգարյան եղբայրները Հայաստանում հիմնադրել են նաեւ «NexusLab» ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունը, եւ մեծապես ներգրավված են նորաստեղծ ընկերություններին իրավաբանական ծառայություններ մատուցելու գործում՝ սկսած կազմավորումից, բիզնես գործարքներից մինչեւ գաղտնիության եւ մտավոր սեփականության կոմպլեքս պաշտպանության արտոնագրեր, ապրանքանիշեր եւ այլ ծառայություններ:

Մարգարյան Իրավաբանական Գրասենյակը հերքում է սույն թվականի հոկտեմբերի 18-ին տարբեր լրատվամիջոցների կողմից տպագրված հոդվածներում նշված կապը Արմեն Ղազարյանի հետ: Մարգարյան Իրավաբանական Գրասենյակը բոլոր լրատվամիջոցներից պահանջում է նախորդ հոդվածներում տպագրված ապատեղեկատվության պաշտոնական հերքում:

ՀՀ-ում փաստաբան Հովհաննես Մարգարյանի հետագա հանդիպումների, ինչպես նաեւ Մարգարյան իրավաբանական գրասենյակի գործունեության մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար հրավիրում ենք կապ հաստատել հետեւյալ հասցեով.

The Margarian Law Firm 
Hovanes Margarian, Esq. 
Founder and Lead Attorney 
R.A. 055.36.62.25
U.S.A. 818.553.1000
www.MargarianLaw.com

Կից նյութն այստեղ

[email protected]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել