Փողը մշտական երևույթ չէ: Դա վերաբերում է փողի ցանկացած քանակության, նույնիսկ մի քանի միլիոն դոլարի, որոնք վստահելիորեն պահված են բանկում: Կարդալով մեր այսօրվա հոդվածը՝ Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե ինչքան հեշտ կարելի է ընդամենը մի քանի տարվա ընթացքում կորցնել միլիոնավոր դոլարներ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով՝ չարդարացված ծախսեր, ներդրումային սխալներ, խարդախ սխեմաներ և նույնիսկ ֆինանսական բուրգեր: Այս 10 մարդիկ իրենց բանկային հաշիվներում երբևէ տնօրինել են կլորիկ գումարներ, սակայն այսօրվա դրությամբ մնացել են առանց դրանց որևէ չնչին մասի:


10. Ջոն Գոսսելին՝ 4 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно все

Գոսսելիները մի քանի միլիոն դոլար աշխատեցին Jon & Kate Plus 8 ռեալիթի շոուի շրջանակներում, որտեղ ցուցադրված էր այդ ամուսնական զույգի և նրանց 7 երեխաների ամենօրյա կյանքը:  Ի հավելումն իրենց բազմամիլիոն դոլարի, ամուսինները բազմաթիվ հաճելի բոնուսներ և նվերներ ստացան: Նման հաջողված վերելքից հետո, զույգն անսպասելիորեն հայտատրարեց ամուսնալուծության մասին, և Ջոնը լքեց շոուն: 2013թ. նա, հայտնվելով կարքի մեջ, Պենսիլվանիայի  Robeson Township-ում սկսեց մատուցող աշխատել: Սակայն նրա այդ աշխատանքը նույնիսկ մի տարի չտևեց, քանի որ ղեկավարությունը նրան հեռացրեց՝ աշխատանքից բազմիցս բացակայելու պատճառով: Ներկայումս նա գործազուրկ է, իսկ սեփական կապիտալը հաշվարկվում է ընդամենը 10 000 դոլարի չափով:


9. Սյուզաննա Մալլինս՝ 4.2 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно все

Սյուզաննա Մալլինսը ևս մեկ ապացույց է այն բանի, որ փողը մարդուն խելացի չի դարձնում: 1933թ. Մալլինսը լոտոյով 4.2 միլիոն դոլար շահեց: Սակայն շատ ավելի լավ կլիներ, որ նա երբևէ չշահեր այդ գումարը: Վիրջինիայում այդ ժամանակ վիճակախաղով շահումները վճարվում էին ամենամյա վճարների տեսքով, սակայն Մալլինսը որոշեց միանգամից ինչքան հնարավոր է շատ գումար ստանալ ՝ կրեդիտ վերցնելով մի  գրասենյակից: Ընկերությունը կնոջը տրամադրեց 197 746 դոլար, որը նա պետք է աստիճանաբար հետ վերադարձներ՝ գումարը վճարելով լոտոյից ստացված շահումից: Ցավոք, նրա հիանալի սխեմային խառնվեց ճակատագիրը: Որոշ ժամանակ անց նահանգում լոտոյի վճարման մեխանիզմը փոխվեց, և Մալլինսը շահումի մնացած ողջ գումարը կանխիկ ձևով ստացավ, որը, ինչպես կարող էիք արդեն գուշակել, միանգամից ծախսեց: Եվ, թեև, Մալլինսի խոսքերով 1 միլիոն դոլարը ուղղվել էր նրա խորթ որդու բժշկական հաշվի մարմանը, որը չուներ լիցենզիա, նա այդպես էլ չկարողացավ հասկանալի կերպով բացատրել, թե որտեղ է ծախսել մնացած գումարը: Ի վերջո, կրեդիտորները նրա դեմ դատարանում հայց ներկայացրին, սակայն այդ ժամանակ կինը վերջնականապես աղքատացած էր և արդեն ի վիճակի չէր վերադարձնել նույնիսկ գումարի մի մասը: 

8. Էվելին Ադամս՝ 5.4 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՆյու-Ջերսիի այս բնակչուհին մեր ցուցակում առանձին հիշատակման է արժանի: Բանն այն է, որ նա միլիոնատեր է դարձել մի քանի անգամ շարունակ՝ 1985 և 1986 թվականներին շահում ստանալով վիճակախաղի տոմսով և հավաքելով ավելի քան 5 միլիոն դոլար: Ի  տարբերություն մեր ցանկի միլիոնատերերի մեծամասնությանը՝ Ադամսը բավականին երկար ժամանակ չվատնեց իր գումարը: Միայն 2001թ. նա այն աստիճանի սնանկացավ, որ սկսեց ապրել փոքրիկ խցանման տնակում, ինչի պատճառը դարձավ խաղամոլությունը: Ցավոք, կինը շատ մոտ էր ապրում Ատլանտիկ-սիթիին, որը հայտնի է իր շքեղ խաղատներով:

7. Մայքլ Քերոլ՝ 15.8 դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно все2002թ. Քերրոլլը Մեծ Բրիտանիայում հաղթեց վիճակախաղի խոշոր խաղարկություն՝ ստանալով 16 միլիոն դոլար: Շուտով նրա կերեկրացանկում հիմնական ուտելիքը դարձան կրեկերները, ինչը նրա վրա օրական 3 000 դոլար արժեցավ: Բացի այդ խելացնոր փոփոխությունից, նա նաև սկսեց մարմնավաճառներին տուն կանչելու հակում ցուցաբերել: Քերրոլլը հսկայական առանձնատուն ձեռք բերեց, որը հիմա կիսախարխուլ վիճակում է գտնվում, քանի որ նրա՝ խորտակման տանող ապրելակերպը անգամ ժամանակ չէր տալիս տնային գործերով զբաղվելու համար: Բացի թմրամոլի և ալկոհոլի հանդեպ ունեցած կախվածությանը, Քերրոլլը պաշտում էր նաև թանկարժեք մեքենաներ: Ցավոք, այս երկու հակումները համատեղելի չէին, և ինչ մեքենա էլ որ նա գներ, այն միանգամից մետաղյա ջարդոնի էր վերածվում: Դեռ 10 տարի չէր անցել նրա շահումից, երբ վերջինս սկսեց գոյատևել գործազուրկի թոշակով, իսկ 2012թ. նույնիսկ ձերբակալվեց՝ խանութուն սենդվիչի դիմաց չվճարելու և փախուստի փորձ կատարելու համար:

6. Ուիլյամ Փոսթ՝ 16.2 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеԱնվիճելի է, որ աշխարհում շատ են այն դեպքերը, երբ վիճակախաղի հաղթողները միանգամից սնանկանում են, սակայն Ուիլյան Փոսթի պատմությունն արժանի է հոլիվուդյան որևէ ֆիլմի սցենար դառնալու: Ամեն ինչ տեղի ունեցավ 1988թ., երբ Փոսթը գումար էր վաստակում՝ աշխատելով որպես խոհարար և նկարիչ, և գոհանում էր հաշմանդամության համեստ նպաստով: Ի զարմանս Փոսթի, նա Պենսիլվանիա նահանգում հաղթեց վիճակախաղում ՝ շահելով 16.2 միլիոն դոլար: Time ամսագրի տված տեղեկության համաձայն, շահումի պահին տղամարդու հաշվին ընդամենը 2.46 դոլար էր: Բացի այդ, նա նոր էր դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էր իր հաշվում համապատասխան միջոցներ չունեցող չեկերի դուրս գրման պատճառով: Այդպիսի հսկայական գումարը, որն օդից ընկավ նրա ձեռքերի մեջ, նշանակալի հետք թողեց նրա հոգեբանության վրա: Առաջին ամենամյա վճարումը, որը կազմում էր գրեթե կես միլիոն դոլար, նա ծախսեց ընդամենը մի քանի շաբաթում՝ փորձելով բացել սեփական ռեստորանը (փողերը տրամադրելով շենքի վարձակալական վճարներին և սպիրտի վաճառքի համար անհրաժեշտ լիցենզիայի գնմանը), այնուհետև գնեց ոչ մեծ ինքնաթիռ և որոշեց օգտագործված մեքենաների մասնաբաժնում ներդրում կատարել: Առաջին վճարումից երեք ամիս անց նա արդեն իսկ հասցրել էր խրվել 500 000 դոլարի հասնող պարտքերի մեջ:

Տարվա մնացած մասը նա բավական համեստ ապրեց, սակայն դա տևեց մինչև այն պահը, երբ նա ստացավ հաջորդ վճարումը: Փոսթը գրեթե ողջ գումարը հատկացրեց Պենսիլվանիայում շքեղ առանձնատուն գնելուն և կրկին մնաց միջոցների նվազագույն քանակությամբ՝ կարողանալով միայն օրվա հացին փող հատկացնել: Սակայն, դա տղամարդու միակ հոգսը չէր: Նա այդ պահին իր եղբոր և նախկին ընկերուհի Էնն Կարպիկ կողմից բողոք ստացավ, որոնք ևս որոշել էին շահած գումարից իրենց մասնաբաժինն ունենալ: Դատական երկար գործընթացից հետո Կարպիկը շահեց դատը, սակայն դատավարության ավարտի պահին Փոսթն այլևս ի վիճակի չէր նրան գումար վճարել: Նա մինչև ականջների ծայրը պարտքերի և խնդիրների մեջ էր: Փոսթն իր՝ թվով վեցերորդ կնոջ ավտոմեքենայի վրա կրակոցներ արձակելու և հարկահավաքի վրա կրակելու փորձ կատարելու պատճառով բանտում հայտնվեց:
Նրա հետագա ծախսերը և կասկածելի ներդրումները բերեցին արագ սնանկացման, իսկ 90-ական թվականների վերջերին նրա ամսական ծախսերը կազմում էին 500 դոլլարից էլ քիչ: 2006թ. Փոսթը 66 տարեկան հասակում մահացավ:

5. MC Hammer՝ 33 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеMC Hammer-ը (կամ ինչպես իրականում ասում են Ստենլի Կիրկ Բարրելլը) 1980-ական թվականներին սովորական անուն էր: 11 ստուդիային ալբոմների թողարկումից հետո MC Hammer-ը հանկարծակի անհետացավ երաժշտական աուդիոպատմության տեսադաշտից: Ժամանակի ընթացքի հետ մեկտեղ Բարրելլը սկսեց տարբեր բիզնեսներում ներդրումներ կատարել, ինչպես օրինակ մրցավազքի 19 մաքրարյուն ձիերի գնումը, հագուստի սեփական բրենդի ստեղծումը (J Slick) և նույնիսկ մի քանի ինտերնետ-ծրագրերի թողարկումը: Ի հավելումն այս թվացյալ օգտակար ներդրումներին, նա հասցրեց վատնել իր փողերն այնպիսի հիմարությունների վրա, որոնցից էին 200 մարդկանցից կազմված խմբավորման ստեղծումը, որն իրեն ամենուր ուղեկցում էին և Օկլենդ-հիլլսում գնած առանձնատունը՝ 17 մեքենաներ տեղավորող ավտոտնակով, երկու լողավազանով և ոսկեպատ դարպասներով և ճանապարհով: 

1996թ. MC Hammer սնանկացման եզրին էր: Մի քանի անգամ նա փորձեց բեմ վերադառնալ, սակայն բոլոր փորձերը անհաջող ավարտ ունեցան: Վերջիվերջո, նա հրաժարվեց փառքի և հարստության վերաբերյալ ունեցած իր բոլոր մտքերից և սկսեց Օկլենդական հավաքատեղիում քարոզչություն անել, որն իր բազմամիլիոնանոց առանձնատնից ընդհամենը մի քանի րոպեի ճանապարհի վրա էր: Ներկայումս MC Hammer-ի ունեցվածքը կազմում է ընդամենը 1 միլիոն դոլար:

4. Պատրիսիա Կլյուգե՝ 100 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՊատրիսիան ամուսնացած էր Ջոն Կլյունեի՝ հեռուստատեսային արդյունաբերության մագնատի և սեփականատիրոջ հետ, որն իր ունեցվածքի հիմնական մասը կուտակել էր 70-80-ական թվականներին: 1990թ. Պատրիսիան ամուսնալուծվեց նրա հետ՝ որպես փոխհատուցում ստանալով 100 միլիոն դոլար: Նա ստացած փողի մեծ մասը տրամադրեց 960 ակր կազմող խաղողի տնկադաշտի ստեղծմանը և հատուկ հարուստներին մատակարարվող գինեգործությանը: Ցավոք, այս կազմակերպության նախաձեռնությունը շատ ավելի թանկ արժեցավ, քան նա կարծում էր, և հաջորդ տարիների ընթացքում նա նույնիսկ ստիպված եղավ հավելյալ մի քանի դոլար տրամադրել՝ սկսածը ավարտին հասցնելու համար: 2001թ. Կլյուգեն պաշտոնապես սնանկացավ, իսկ նրա ընդհանուր պարտքը կազմեց 47.5 միլիոն դոլար: Գինեգործարանը վաճառվեց 500 000 դոլարից էլ ցածր գնով: Նրա գնած տարածքը սեփականացրեց Դենալդ Տրամպը, որը հետագայում Կլյուգին առաջարկեց իր մոտ աշխատանքի անցնել:

3. Ջորդան Բելֆորտ՝ 250 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеԲելֆորտը այս ցուցակում առանձնանում է նրանով, որ սնանկացումից հետո հասցրեց վերականգնել իր ունեցած հարստությունը: Ձեզ երևի թե այս անունը ծանոթ է նրա մտահաղացումներով նկարահանված «Գայլը Ուոլլ-սթրիթից» ֆիլմից: Նա կարիերան սկսեց բիրժային միջնորդի դերով, այնուհետև բացեց սեփական Stratton Oakmont ֆիրման՝ աշխատանքի վերցնելով ավելի քան 1000 բրոքերների և 1 միլիոն դոլլարի հասնող ակտիվներ և ներդրումներ: Երբ լրացավ Բելֆորտի 25-ամյակը, նրա ունեցվածքը գնահատվեց 250 միլիոն դոլար: Սակայն, շուտով իշխանությունները հասկացան, որ նրա շահույթի մեծ մասը արժեթղթերի կեղծման միջոցով թաքցվում էր: Համագործակցելով հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ՝ Բելֆորդը միայն 22 ամիս անցկացրեց բանտում և որպես փոխհատուցում վճարեց 110.4 միլիոն դոլար: Այսօրվա դրությամբ նրա ունեցած միջոցները դեռևս բարձր են գնահատվում՝ հաշվի առնելով 1 միլիոն դոլարի հասնող հոնորարը, որը ստացել է ֆիլմում ունեցած հեղինակային իրավունքի համար:

2. Հելսի Մայնոր՝ 200 միլիոն դրամ

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՄայնորը իր ունեցվածքը կուտակել է՝ ստեղծելով, զարգացնելով և վերջում արդեն վաճառելով CNET վեբ-կայքը, որը զբաղվում էր հոդվածների, ակնարկների և նորությունների լուսաբանմամբ: 2008թ. կայքը 1.7 միլիարդ դոլարով վաճառվեց CBS Interactive-ին, որից Մայնորին բաժին հասավ մոտ 200 միլիոն դոլար: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա ամբողջությամբ վատնեց այդ փողերը: Դրա հետ մեկտեղ, նրա հանդեպ որոշ բողոքներ ներկայացվեցին տարբեր ֆիրմաների և անհատների կողմից՝ պայմանագրերի և համաձայնությունների պայմանները չիրագործելու պատճառով: Բացի այդ, նա նաև 15.3 միլիոն դոլար ծախսեց Վիրջինիայում Կարտեր Գրոուվի պլանտացիաները գնելու համար: 2011թ. նա սնանկացման եզրին հայտնվեց՝ ամբողջությամբ խրվելով ծախսերի մեջ, որոնց չափը անցնում էր 100 միլիոն դոլարը:

1. Ալբերտո Վիլար՝ 950 միլիոն դոլար

Топ-10 миллионеров, которые потеряли абсолютно всеՎիլարը հանդիսանում է Amerindo ներդրումային ընկերության հիմնադիր և օպերայի անմնացորդ սիրահար: Իրականում նա անշահախնդրորեն աջակցում էր ժամանակակից արվեստին՝ հսկայական նվիրատվություններ կատարելով ուսումնական հաստատություններին և օպերային թատրոններին: Միայն մի տարվա ընթացքում նա արվեստի զարգացմանն ուղղված 250 միլիոն դոլար նվիրաբերեց, որի համար էլ արժանացավ «Դասական երաժշտության, օպերայի և արվեստի մեծագույն երկրպագու» տիտղոսին՝ համաձայն լոնդոնյան The Times ամսագրի հոդվածի: Սակայն, երբ 2000թ. ֆոնդային շուկան հետընթաց ապրեց, նրա միջոցները հսկայական վնասներ կրեցին: Դրա հետ մեկտեղ, հայտնի դարձան մի շարք ֆինանսական կեղծիքներ, որոնց խառնված էր նաև Վիլարը, և նրան մեղադրեցին փողերի լվացման, արժեթղթերի կեղծման, ինչպես նաև փոստային և հեռախոսային խարդախությունների մեջ: 2010թ. նա դատապարտվեց ինը տարվա ազատազրկման, սակայն 2014թ. ժամկետից շուտ ազատ արձակվեց, երբ պարզվեց, որ նա ի վիճակի չի եղել վճարել այն ընտանիքների փոխհատուցման դիմաց, որոնք ենթարկվել էին նրա ընկերության կողմից կատարված խարդախության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել