Ժամանակակից մարդը դժվարությամբ է պատկերացնում իր կյանքն առանց բջջային գեջիթների: Դրանք դարձել են նրա մշտական ուղեկիցը։ Հաճախ  բջջայինի օգտագործումը ոչ պատշաճ վայրերում կարող է խանգարել շրջապատին, իսկ երբեմն էլ լուրջ վտանգ ներկայացնել հենց իր՝ օգտագործողի համար։ Այս երևույթի դեմ պայքարի մի շարք միջոցներ են մշակվում։ Մենք ընտրել ենք դրանցից ամենաարտասովորները և ներկայացնում ենք դրանք Ձեր ուշադրությանը։

nophone00 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

1. Հեռախոսի օգտագործման հաճախականությունն արձանագրող «տեքստային ատրճանակ»

nophone01 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

Բոլորին էլ հայտնի է, որ ավտոմեքենա վարելիս տեքստային հաղորդագրություններով փոխանակվելը չափազանց վտանգավոր է, սակայն դա չի խանգարում որոշ անփույթ վարորդների հաղորդագրություն գրել հենց այն պահին, երբ իրենք մեծ արագությամբ սուրում են մայրուղով։ Արտասահմանյան ընկերություններից մեկը պնդում է, որ իրեն հաջողվել է ստեղծել հատուկ «տեքստային ատրճանակ», որը կարող է որոշել տեքստային հաղորդագրությունների հաճախականությունը և հնարավորություն տալ ավտոտեսուչներին տուգանել հեռախոսով տարված կարգազանց վարորդներին։ Մեծ Բրիտանիայում մեքենա վարելիս հեռախոսից օգտվելը կտրականապես արգելված է։ Մինչդեռ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում խնդիրը կարգավորվում է տարբեր օրենքներով։ Նահանգների մեծամասնությունում հեռախոսազանգերկատարելն ու դրանց պատասխանելը թույլատրված են, սակայն SMS-հաղորդագրություններ ուղարկելն արգելված է։ Ղեկի առաջ հեռախոսով խոսող վարորդներին մինչև 1640 դոլար տուգանք է սպառնում։ Նրանք կարող են նաև զրկվել վարորդական իրավունքից։ Այնուամենայնիվ, վարելիս թույլատրվում է օգտվել այսպես կոչված «hands free» սարքերից։ Սրանք այն սարքերն են, որոնցից օգտվելու համար հարկ չկա օգտագործել ձեռքերը։ Օրենքների այսպիսի հակասությունը հաճախ խանգարում է բրիտանացի ոստիկաններին իմանալ, թե մարդը կոնկրետ ինչով էր զբաղված վարելիս և արդյոք նա իսկապես շեղվել էր վարելուց հաղորդագրության տեքստ հավաքելու համար։  

Այս օրենքները, ավելի ճիշտ՝ դրանց խախտումները դրդեցին «ComSonics» ընկերությանն ստեղծել մի այնպիսի «ատրճանակ», որը կարող է արձանագրել հեռախոսից օգտվելու որոշակի հաճախականություններ։ Ներկայումս այս սարքն արդեն արտադրվում է, սակայն պաշտոնական թողարկման ամսաթիվը և գինը դեռևս չեն հրապարակվում։ Ըստ ընկերության տեղեկատվության՝ «ատրճանակը» կարող է որոշել տեքստային հաղորդագրության, հասարակ հեռախոսազանգի և տվյալների համալիր փոխանցման հաճախականությունը։ Կարելի է ենթադրել, որ սարքի հիմքում ընկած է այն նույն սկզբունքը, որը շինարարներն օգտագործում են որոշելու համար, թե որ մասից է վնասվել մալուխը։ Այս սարքավորումը կարող է մասնավորապես օգտակար լինել Վիրջինիայի պես վայրերում, որտեղ ղեկի առաջ հեռախոսով խոսելն արգելված չէ, իսկ հաղորդագրություն գրելն արգելված է։

2. Բրազիլական բարում սմարթֆոնների օգտագործման դեմ պայքարում են հատուկ բաժակների միջոցով

nophone02 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

Տեսարան բարում. տղան ընկերուհու հետ նստած ստուգում է իր ֆեյսբուքյան էջի նամակները, մինչ ընկերուհին ձանձրույթից մեռնում է ու մտածում, որ ճիշտ ժամանակն է կապը խզել այդ տղայի հետ։ Մեկ այլ իրավիճակ. մի քանի ընկերներ նստած են բարում և հիմար-հիմար ժպտում են՝ նայելով իրենց սմարթֆոններին։ Ինչպիսի բովանդակալից շփում։ Կարծես չէր կարելի տանը զմայլվել սեփական սմարթֆոնով։ Սրանք սոսկալի տեսարաններ են, որոնք, ցավոք, հաճախ են պատահում բարերում ու ռեստորաններում։  

Բրազիլական գովազդային ընկերությունում ստեղծել են հատուկ «օֆլայն բաժակ», որի օգնությամբ մարդիկ կկարողանան կտրվել իրենց սմարթֆոններից և վերադառնալ ընկերների հետ իրական շփմանը։ Ամեն ինչ պարզ ու հանճարեղ է մտածված։ Բաժակի ստորին մասը մեծ փորվածք ունի։ Արդյունքում բաժակը կարող է ուղղահայաց դիրքով կանգնել միայն այն ժամանակ, երբ դրա տակ սմարթֆոն է դրված։ Այս բաժակն ստեղծվել է «Fischer & Friends» գովազադային ընկերությունում և առաջին անգամ ներկայացվել է հանրությանը Սան Պաուլո քաղաքի «Salve» բարում։ Այսպիսով, հույս կա, որ բաժակը թույլ չի տա այցելուներին արհամարհել իրենց ընկերներին։   

3. iPhone-ի նման պլաստիկ նյութը բուժում է մարդկանց սմարթֆոնային կախվածությունից

nophone03 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

Եթե Դուք արդեն սկսել եք անհանգստանալ Ձեր սմարթֆոնային կախվածության մասին, «NoPhone» հայտնագործությունը հենց Ձեզ համար է։ Սա կատարյալ սմարթֆոն-պլացեբո է։ Այն իր տեսքով նման է սմարթֆոնի, սակայն այն ոչ մի ֆունկցիա չունի։ Այս պլաստիկ սարքը կարելի է վերցնել ձեռքը լոկ ինքնախաբեության համար։

Ներկայումս «NoPhone»-ը գտնվում է նախատիպային փուլում, իսկ երբ այն արդեն վաճառքի հանվի, դրա արժեքը 12 դոլար կկազմի։ Այս սարքի հեղինակաները հույս ունեն սկզբնական գնումներից ստանալ մոտ 30 000  դոլար, ինչը թույլ կտա նրանց ծածկել արտադրության ու մարկետինգի ծախսերը։ Նրանք հետևյալ կերպ են բնութագրում այս սարքավորումը. «Ոչ տեխնոլոգիական այլընտրանք, որը թույլ է տալիս միշտ կապի մեջ մնալ իրական աշխարհի հետ»։ Հոլանդացի դիզայներ Ինգմար Լարսենը, ով օգնել է ստեղծել «NoPhone»-ը, ասել է, որ ինքը իր ընկերներ Վան Գուլդոմի և Բեն Լանգվելդի հետ միասին այս սարքը ստեղծել է որպես կատակ։ Ի զարմանս երեք ընկերների՝ կայքերի օգտատերերի շրջանում այս սարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և սկսել են սարքի պատվերներ ստացվել։ Արդյունքում նրանք որոշել են դիմել «Kickstarter» ընկերությանը, որպեսզի վերջինս օգնի զբաղվել սարքի մասսսայական արտադրությամբ։  

4. Հյուրերին ավելի քաղաքակիրթ դարձնող խաղ, որը խաղում են ճաշի սեղանի շուրջ

nophone04 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

Նստած եք սեղանի շուրջ ու հաճելի ընթրիք եք վայելում ընկերների հետ։ Մեկ էլ սմարթֆոնը հա ծընգ-ծընգ։ Տհաճ ծնգոցներն ազդարարում են հաճելի ընթրիքի ավարտը։ Նմանօրինակ իրավիճակների լուծումը տրվեց 2012 թ.-ին ստեղծված «Հեռախոսային կույտ» կոչվող նորարարական խաղի օգնությամբ։ Խաղի խնդիրն է թույլ չտալ սմարթֆոններին ու հեռախոսներին ընդհատել իրական շփումը։ Նախքան ճաշելը խաղի մասնակիցները իրենց սմարթֆոնները շրջած դնում են սեղանի կենտրոնում։ Նրանք անգամ կարող են իրենց գեջիթներից մի կույտ սարքել (այստեղից էլ գալիս է խաղի անվանումը)։ Եթե անգամ այդ կույտի բոլոր սմարթֆոնները միանգամից ծնգան, ոչ մեկին չի թույլատրվում պատասխանել զանգերին։ Իսկ եթե ներկաներից որևէ մեկը չի զսպում իրեն և վերցնում է հեռախոսը, նա ստիպված է լինում վճարել ճաշի համար։ Այս խաղի հեղինակը Սթեֆի անունով մի կին է։ Նա իր կայքում նշել է, որ պարտադիր չէ սեղանի վրա կուտակել հեռախոսները, սակայն դա առանձնահատուկ լարվածություն է հաղորդում խաղին և էլ ավելի հետաքրքրացնում այն։ Բացի այդ, շատ ավելի դժվար է վերցնել սմարթֆոնդ, երբ դրա վրա մի քանի այլ սմարթֆոն է կուտակված։  

5. Բութ մատերին կրելու «գուլպաներ»

nophone05 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

Մինչև 2014 թ. օգոստոս ամիսը կայքերից մեկում հետաքրքրվողներին առաջարկում էին մի քանի զույգ անվճար «գուլպա»՝ նախատեսված ձեռքի բութ մատին կրելու համար։ Ընդ որում, առաքումը ևս անվճար էր։ Այո, դրանք իսկական գուլպաներ էին։ Իսկ ո՞վ ասաց, որ բութ մատին նորաձև հագուստ հարկավոր չէ։ Այն էլ ինչպես է հարկավոր, մանավանդ եթե այդ բութ մատը շարունակ հեռախոսի կոճակների վրա է։ Այս նորաձև հագուստը  թույլ չի տալիս մեքենա վարելիս SMS հաղորդագրություններ գրել։ Այս աքսեսուարի հիմնական  նշանակությունը հենց դա է։

6. Հավելված, որը պարգևատրում է օգտատերերին կինոթատրոնում SMS-ներով շփումից հրաժարվելու համար  

nophone06 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

2012 թ.-ին աշխարհի ամենահայտնի կինոթատրոններից մեկը՝ «Cinemark»-ը, հասարակությանը ներկայացրեց մի նոր հավելված, որը կոչված էր հետ պահել հանդիսատեսին կինոդիտման ժամանակ տեքստային հաղորդագրություններ ուղարկելուց։ Ահա թե ինչպես է հավելվածն աշխատում։ Երբ ֆիլմը սկսվում է, մարդկանց առաջարկում են օգտագործել «Cinemark» հավելվածը իրենց հեռախոսները «Cinemode» ռեժիմի բերելու համար։ Դրանից հետո ծրագիրը սկսում է հետևել, թե արդյոք կինոդիտման ժամանակ հեռախոսն օգտագործվում է։ Եթե Դուք ողջ ֆիլմը դիտեք առանց տեքստային հաղորդագրություն ուղարկելու և առանց Facebook-ի ստատուսը թարմացնելու, ապա հաջորդ անգամ կինոյի տոմս գնելիս Դուք զեղչ կստանաք։  

7. Ոստիկանները թափառաշրջիկի հանդերձանքով են ներկայանում՝ «SMS կարգազանցներին» հայտնաբերելու համար   

nophone07 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

Բրիտանական Կոլումբիայի Չիլլիվակ քաղաքում թափառաշրջիկի պես հագնված ոստիկաններն սկսեցին պայքար մղել նրանց դեմ, ովքեր հեռախոսի պատճառով շեղվում են մեքենա վարելուց։ 2012 թ.-ին Կանդայի թագավորական հեծելազորային ոստիակնության աշխատակից Բրայան Մարտելլը հայտնվեց Չիլլիվակի խաչմերուկներից մեկում։ Նա կրում էր լայն կնգուղով հին բաճկոն ու քրքրված անդրավարտիք։ Դեմքին նկատվում էր մի քանի օրվա թրաշը։ Թափառելով խաչմերուկում կանգ առած ավտոմեքենաների միջև՝ նա պահել էր ստվարաթղթե ցուցանակ, որի վրա գրված էր «Բարև, ես ոստիկան Մարբելն եմ։ Եթե դուք հիմա օգտվում եք բջջային հեռախոսից, ապա տուգանք եք ստանում»:

Երբ նա նկատում էր, որ վարորդներից մեկը խոսում էր բջջայինով, ռացիայով հաղորդում էր այդ մասին իր գործընկերներին, ովքեր հերթապահում էին քիչ այն կողմ և տեղում տուգանում էին կարգազանց վարորդներին։ Մեկօրյա բլիցի ընթացքում ոստիկանները 21 տուգանք նշանակեցին ու անթիվ-անհամար բանավոր նկատողություններ տվեցին։ 2010 թ.-ից Բրիտանական Կոլումբիայի բնակիչներին արգելված է վարելիս օգտվել որևէ դյուրակիր էլեկտրոնային սարքավորումից։  

8. Լոսանջելոսյան ռեստորան, որտեղ բջջային հեռախոսների կիրառումն իսպառ արգելված է  

nophone08 8 необычных способов борьбы с телефонной зависимостью

Էվան Ֆունկեն «Bucato» ռեստորանի շեֆ-խոհարարն ու սեփականատերն է։ Նրա ռեստորանում բջջային հեռախոսների ցանկացած կիրառություն արգելված է։ Այստեղ չի կարելի անգամ լուսանկարվել բջջային հեռախոսով, էլ ուր մնաց SMS գրել։ Հաճախորդները կարող են օգտվել իրենց բջջային հեռախոսներից միայն հեռախոսից օգտվելու համար նախատեսված հատուկ անկյուններում։ Երբ Էվանին խնդրեցին ավելի մանրամասնորեն պատմել իր այս որոշման պատճառների մասին, նա նշեց, որ քննադատաբար է վերաբերվում ճաշելիս հեռախոս օգտագործելուն, քանի որ դա վնասակար է ստամոքսի համար։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել