Երեկ կրկին տեղական մակարդակով ընտրության էի հեռավոր գյուղերից մեկում, և ընդամենը կարող եմ մի բան ասել. իշխանության գալու դեպքում մեր թիմը վերացնելու է համայնքապետի ընտրությունները. համայնքապետը պիտի դառնա նշնակովի ճիշտ այնպես, ինչպես մարզպետը: Եթե որևէ մեկը ասի, թե ժողովրդավարության հիմքերին եմ կպչում՝ առաջարկում եմ իմ չափ փորձ կուտակել գոնե այդ մակարդակի ընտրությունները դիտարկելով և անկեղծորեն խոստովանել՝ այն, ինչ կատարվում է ընտրատեղամասում՝ ժողովրդավարությո՞ւն է արդյոք, թե՞ դրա իմիտացիա: Միայն թե անկեղծորեն: Իմիտացիայի և իրական ներդրման տարբերությունն այն է, որ իմիտացիայի դեպքում ոչ թե մոտեցնում ենք ժողովրդավարությունը, այլ հեռացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել