Ինձ ինչ անուն ուզում եք դրեք, բայց Եվա Ռիվասի պահվածքում ես արտառոց ոչինչ չտեսա: Հա, մի քիչ անսովոր էր, հա, մի քիչ, միգուցե, վուլգար էր: Բայց վայնասուն բարձրացնելու, հաստատ, արժանի գործողություն չէր: Ու, առհասարակ, կարծում եմ, որ ոտքով մրցավարական կոճակին հարվածելու համար նման աղմուկի բարձրացումը խոսում է հասարակության անառողջության մասին, քանի որ միայն հիվանդ հասարակությունն է կարող իրական, լրջագույն, իսկ որոշ դեպքերում նաև օրհասական խնդիրների վրա աչք փակելով հիվանդոտ կատաղությամբ քննարկել այս կամ այն երգչուհու պահվածքը: Սրանից մեծ երեսպաշտության պատկերացնելն անգամ բավական բարդ է: Սա նույնն է, թե պոռնկանոցում կույս ձևանաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել