Հայ-իրանական հարաբերությունների կարևորության մասին հաճախ է խոսվում: Հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքական իրավիճակը, Հայաստանի շրջափակման առկայությունը, ինչպես նաև Իրանի` դեպի հյուսիս ձգվող հեռահար ծրագրերը, այս հարաբերությունները պետք է քննել այլ հարթության մեջ, ավելի բարձր մակարդակում: Այս ամենն էլ ավելի ուշագրավ է դառնում, երբ դիտարկում ենք նաև Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների թուլացման հանգամանքը:

Այսպիսով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրան: Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ է ունենալու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Դատելով պաշտոնական հանդիպումների բարձր մակարդակից, կարելի է եզրակացնել, որ բանակցություններն ընթանալու են երկու երկրների համար կենսական կարևորություն ունեցող առարկաների շուրջ իսկ արդյունքները կարող են լինել բավականին տպավորիչ:

Նշենք, որ երկու երկրների համար առավել առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցության ոլորտը, որն էլ կարող է դառնալ բանակցությունների հիմնական առանցքներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել