Աշխարհ կանգնի իջնող կա...

Ոստիկանները երբեմ չեն գիտակցում, թե ինչ են անում ու իրենց ամենակարող բեթմենների տեղ են դնում: Ինձ չի հետաքրքրում, որ քաղաքական ուժին է պատկանում Ալեք Ենիգոմշյանը, որովհետև նա վաստակ ունի ու նրան պետք է հարգել: Համաձայն եմ այսօր Նախախորհրդարանը կորցրել է բոլոր զգայարանները ու չի գիտակցում, թե ինչ է խոսում, բայց թացը չորից պետք է տարբերել ու հարգել: Այնպես, որ ոստիկանության երեկվա գործողությունները դատապարտելի են ու պետք է պատժվեն այն ոստիկանենրը, որոնք այդ գործողությանը մասնակից են եղել:

Աշխարհ ստեղ մի տեղ կանգնի իջնենք: Չե՞ք պատկերացնի բայց Դոգն արդարություն է պահանջում ու ինչ-որ նստացույցեր է անում: Հա էն նույն ռազմականի Դոգը, որի մասին ինչ ասես չէին պատմում ու որը ինչ ասես չի արել: Փաստորեն, երբ աշխատում էր սաղ լավն էին, հիմա չի աշխատում բոլորը վատն են: Իմ կարծիքով Հայաստանում չկա մեկը ով նրա մասին դրական կարտահայտվի:

ՀԱԿ-ը Շանթ Հարությունյանին քաղաբանտարկյալ է հայտարարել: Հիմա Աշխարհին պետքա խնդրենք, որ մի հատ էլ կանգնի՝ մի քանի հոգի էլ են ուզում իջնեն: Ասենք ով ասես էս Հայաստանում կարա նման հայտարարություն անի, բայց ՀԱԿ-ը իր առաջնորդի հետ պետք է ուղղակի համեստորեն լռի այս թեմայի շուրջ: Կամ հայտարարությունը գրելուց առաջ ԼՏՊ-ի կողմնակիցները թող մի 18-19 տարի հետ գնան ու կհասկանան, որ իրանք քաղբանտարկյալ տերմինը նույնիսկ օգտագործելու իրավունք չունեն:

Ասում են Լիլիթ Հովհաննիսյանը մի քանի օր է դեպրեսիայից չի կարողանում դուրս գալ: Դեպրեսիայի պատճառը Եվա Ռիվասի ոտքն է: Այ ժողովուրդ ջան Եվա Ռիվասի ոտքի մասին ավելի շատ եք քննարկում քան Լիլիթ Հովհաննիսյանի վերջին կլիպը ու Միկոյանի արձանի: Հեսա բոլոր «աստղերը» ինչ կնոպկա տենան ոտքով են հարվածելու: Չեք ուզում էտ հաղորդումը նայեք մի նայեք: Փառք Աստծո հիմա ընտրությունը, թե ինչ նայեք մեծա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել