Բնության մեջ կան կենդանիներ, որոնք իսկական ճարտարապետներն են կենդանական աշխարհում։ Այս կենդանիները սիրում են հարմարավետություն ու նրբագեղություն։ Համոզվեք ինքներդ։

Philetairus socius տեսակի թռչունները հատուկ են Հարավային Աֆրիկային, Նամիբիային ու Բոցվանային։ Սրանք հսկայական բույներ են հյուսում, որոնց մեջ հարյուրավոր թռչուններ կարող են տեղավորվել։ Դրանց ներսում ներքին խոռոչներ են հյուսվում, որոնք թույլ են տալիս թռչուններին տաք մնալ գիշերները։

animal-architecture-nests-1-1animal-architecture-nests-1-2animal-architecture-nests-1-3animal-architecture-nests-1-4animal-architecture-nests-1-5

Genus Oecophylla ապրում է Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի հարավարևելյան շրջանում։ Սրանք իրեց համար ապաստարան են ստեղծում տերևները միմյանց կպցնելու միջոցով։ Տերևներից պատրաստված բույնը կարող մեկից մինչև մի քանի տերևներից բաղկացած լինել, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև մեկ մետրի։

animal-architecture-nests-11

Amblyornis inornata տեսակի արուները հենց խոտի վրա փոքրիկ  խրճիթներ են պատրաստում  ճյուղերից ու խոտերից՝ էգերին գրավելու ու նրանց հետ զուգավորվելու համար։ Այս թռչունները հատապտուղներ, բզեզներ, ծաղիկներ ու այլ գունավոր ու գրավիչ «զարդեր» են տեղադրում իրենց տեսակներին գրավելու համար։

animal-architecture-nests-4-5animal-architecture-nests-4-1animal-architecture-nests-4-3animal-architecture-nests-4-6animal-architecture-nests-4-4

Կոմպաս տերմիտները հսկայական սեպաձև բլուրեր են կառուցում իրենց բույների համար։ Այս սեպերը ուղիղ հյուսիսից հարավ են կառուցված, հենց այդ պատճառով էլ սրանք «կողմնացույց» են կոչվում։ Մասնագետները ենթդրում են, որ այսպիսի կառուցվածքն օգնում է դրանց պահպանել ու կառավարել ջերմաստիճանը։

animal-architecture-nests-5-3animal-architecture-nests-5-1animal-architecture-nests-5-2

Մեղուներ- Մեղուների ամբողջ կյանքն ըթանում է իրենց բույների կամ փեթակի շուրջ։ Իրենց արտազատած մոմից կառուցված այս փեթակում է, որ նրանք արտադրում են իրենց սնունդն ու մեծացնում իրենց ձագերին։

animal-architecture-nests-12-1animal-architecture-nests-12-2

Եվրոպական կարմիր փայտի մրջյուններ։ Եվրոպական կարմիր փայտի մրջյունները հսկայական բլուրներ են կառուցում անտառում՝ իրենց բույնը դրանցում կառուցելու համար։ Այս բլուրներից որոշները կառուցվում են՝ այնտեղ տեղափոխվելու համար այն դեպքում, եթե ինչ-որ պատճառով դրանցից մեկը քանդվի։

animal-architecture-nests-10

Rufous hornero-ն իր բույնը կառուցում է կավից ու ցեխից։ Այս ամուր բույներն օգնում են պաշտպանվել գիշատիչներից։ Իրենց բույնը լքելով՝ այս թռչունները հնարավորություն են տալիս այլ թռչունների ապահով պատսպարվել այստեղ։

animal-architecture-nests-2-1animal-architecture-nests-2-2

Ploceus philippinus-ը իր նրբագեղ բույնը հիմնականում հյուսում է ակացիայի կամ փշոտ սոճու վրա կամ էլ ջրի մակերեսին, որտեղ գիշատիչները դժվարությամբ կմոտենան դրանց։ Բույները հիմնականում խմբերով են կառուցվում, սակայն առանձին-առանձին նույնպես հանդիպում են։

animal-architecture-nests-8-4animal-architecture-nests-8-2animal-architecture-nests-8-3animal-architecture-nests-8-1

Իշամեղուների շատ տեսակներ բույն ընդհանրապես չեն հյուսում՝ նախընտրելով միայնությունը, կամ նույնիսկ որպես մակաբույծ գոյությունը։ Սոցիալական իշամեղուները, մյուս կողմից, գեղեցիկ բույն են կառուցում բույսերի միջուկից, խեժից ու այլ նյութերից։

animal-architecture-nests-9-1animal-architecture-nests-9-2

Կուղբերը իրենց բույնը կառուցում են անտառների ջրային տարածքներում՝ որոշակի խորության մեջ։ Այնուհետև նրանք գետնի տակ անցքեր են փորում, որը հնարավորություն է տալիս նրանց խուսափել գիշատիչներից ու որսալ ջրի մեջ։ Նրանց պատնեշները կարող են իսկապես հսկայական լինել։ Երբ ջրի խորությունը բավարար չի լինում, դրանք հողի տակ են բնակվում։

animal-architecture-nests-12

Psarocolius montezuma-ն իր բույնը հյուսում է փաթաթվող փոքրիկ բույսերից ու խոտից։ Նրանք հիմնականում ապրում են ուղիղ 30 թռչուններից բաղկացած գաղութներով՝ որտեղ կա մեկ դոմինանտ արու, որը զուգավորվում է էգերի հետ։

animal-architecture-nests-3-1animal-architecture-nests-3-2

Ծիծեռնակները բույն են հյուսում տարբեր նյութերից, և որոշները նույնիսկ չեն էլ կառուցում՝ տեղավորվելով լքված բույներում։ Ծիծեռնակների որոշ տեսակներ, այնուամենայնիվ, իրենց բույնը հյուսում են իրենց սեփական թքից։ Այս բույներն ուտելի են և որոշ մարդկանց համար դելիկատես են համարվում։

animal-architecture-nests-6-1animal-architecture-nests-6-2animal-architecture-nests-6-3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել