Ես ջերմություն էի վաճառում ` անփող, անշահ... Վաճառում էի ` ինչ կար հոգում տոննաներով , լիտրերով ,նույնիսկ վերջին գրամներով.. Վաճառում , բայց չէի վաճառվում... Չէի վաճառվում սուտ խոսքերին, երախտապարտ հայացքներին, փայլող դատարկ, թույլ աչքերին... Վաճառում էի առանց դրամ, առանց սպասում, ակնկալիք...
Շատ անգամներ վաճառածս չարժեր մարդկանց չոր ձեռքերում լուցկի անգամ կամ ` չէ , մոխիր.. Շատ անգամներ ջերմությունս ըստ արժանվույն պիտանություն չէին համարում... Շատ անգամներ, անսպառ տալով, ինքս սպառվում , վերջանում էի .. Բայց այս սառած աշխարհում , արի ու տես , ջերմությունս սահմանն անցնում, նվիրվել էր ուզում անսպառ ..
Արտաքնապես գործարան էի ` նավթի ` մռայլ, անլույս ,հեռու... Բայց երբ բացում էի դարպասներս , մարդիկ ապշած ու հղփացած կուլ էին տալիս աչքերով իմ գանձած այդ ջերմությունը, միլիարդների հարստությունը.. Բայց ես երբեք չէի ափսոսում... ԵՒ երբ հոգիս, չտանելով հազարների ծանրությունը, փուլ էր գալիս խաղաղ հողին , գործարանս բռնկվում էր ու այրում էր բիրտ ուժով հենց ձեզ պարզած իմ ձեռքերը ` լի մի անշահ ջերմությամբ... Բայց ես երբեք-երբեք չէի մեղադրում ... Մեղավորը ես էի միայն...
Գիտակցության մեջ դրոշմելով հազար-հազար նման փաստեր ` անկարող էի դադարել , չկամենալ արև լինել... Թեկուզ քծնող , բայց չսիրող հազարների մութ աչքերում իմ արևը լուսամփոփ էր , իսկ ջերմությունը ` սև վառելիք , հերոսաբար պայքարում էի ու ուժասպառ դիմանում...
Ի՞նչ սովորեց ջերմությունս կամ էլ սպառված էությունս... Անկեղծ ասած` երբեք ` ոչինչ... Ես ուղղակի Մարդ էի ինձ զգում ... Թեկուզ նավթի գործարանի արտաքնապես մութ ու անլույս միակ տերն էի սնանկացած , բայց խոր հեռու-հեռուներում , երբ էլ չկար ո՛չ նավթ , կրակ , ես պահել էի ջերմությունս , որ տամ ու տամ ու չսպառվեմ...

Մարդուն տրված զորությունը , անէացած մաքրությունը ջերմությունն է եղել հավետ... Երբե՜ք-երբե՜ք մի՛ զլացեք... Ինչքան որ կա ` ամբողջը` ձեզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել